Անկախ բոլոր գնահատականներից՝ Ադրբեջանը եղել է և մնում է ապակառուցողական տրամադրված ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով օրերս Բաքվում ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի արած հայտարարությանը:
«Չգիտեմ՝ ինչքանով է Վոլոդինի հայտարարությունը իրականությանը համապատասխանում, ամբողջական է, թե ոչ, բայց անկախ Վոլոդինի և այլոց հայտարարություններից՝ մեկ անգամ չէ, որ ես Ադրբեջանի ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ հստակ գնահատակ հնչեցրել եմ: ՀԱՊԿ ԽՎ-ի նիստի ժամանակ էլ, որը ղեկավարել է Վոլոդինը, ներկայացրել եմ Ադրբեջանի մեղմ ասած ապակառուցողական դիրքորոշումը», - ասաց նա:
Շարմազանովն ընդգծեց, որ այս հարցն ինքը մշտապես բարձրաձայնել է տարբեր բարձր ամբիոններից՝ այն մշտապես պահելով եվրոպացի և ամերիկացի գործընկերների ուշադրության կենտրոնում ու պնդել, որ եթե Հարավային Կովկասում կա մի կողմ, որն ապակառուցողական է տրամադրված և տորպեդահարում է բանակցային գործընթացը, եղել է ու շարունակում է մնալ Ադրբեջանը:
«Ադրբեջանի գործողությունները մտահոգիչ են: Քանի դեռ Արդբեջանի ապակառուցողական և ապակայունացման տանող ռազմատենչ հռետորաբանությունը չի ստացել միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների, եվրոպական կառույցների խիստ գնահատականը, բնական է՝ մտահոգություն կա, որոնց մասին մենք խոսել ենք երեկ, խոսում ենք այսօր և խոսելու են վաղը», - ասաց Շարամզանովը՝ նշելով, որ սխալ է հավասարության նշան դնող հայտարարություն անելը:
Նրա խոսքով՝ առնվազն վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը երբեք կառուցողական տրամադրված չի եղել ու մերժել է ԵԱՀԿ ՄԽ երեք սկզբունքներից առնվազն երկուսը՝ ուժի չկիրառումը և ինքնորոշման իրավունքի իրացումը:
«Թող այդքանից հետո գնահատական տան՝ ով է ապակառուցողական, ով՝ ոչ: Ադբեջանի նախագահն է հայտարարում, որ Երևանը իր հողերն են և այն պետք է հետ վերցնի, իսկ ՀՀ ոչ ներկա, ոչ նախկին ղեկավարները նման հայտարարությամբ հանդես չեն եկել»,- նկատեց Շարմազանովը՝ հավելելով. «Մտահոգիչ է, որ շատ հարցերում միջազգային հանրությունը կիրառում է կրկնակի ստանդարտներ»:
Շարմազանովը նաև նշեց, որ միայն մի դեպքում է պատրաստ հասկանալ, թե ինչու է Վոլոդինը նման հայտարարություն արել.
«Եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվել է ռազմատենչ հռետորաբանությունից, խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու փորձերից և ընդունել է ինքնորոշման իրավունքը, ապա այդ դեպքում կարելի է ընդունել, որ Ադրբեջանը կառուցողական է տրամադրված, եթե ոչ, ապա այն շարունակում է ապակառոցողական մնալ»:
Հիշեցնենք, որ օրերս ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ՝ Բաքվում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ Վոլոդինը խոսել էր ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ նշելով. «Այդ կապակցությամբ Ադրբեջանը մշտապես ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել: Մենք դրա հույսն ունենք նաև հետագայում»:
aysor.am
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
13:45
13:22
12:42
12:38
12:33
12:27
12:17
11:35
11:17
14:05 25.06.25
15:57 24.06.25
21:53 24.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
13:45 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03