Ռուսաստանն ու Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլ հարյուրամյակներ շարունակ հարաբերությունները զարգացնում են բարեկամության, իրավահավասարության և փոխշահավետ սկզբունքների հիման վրա: Այս մասին Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային համաժողովում հայտարարեց Ռուսաստանի մշակույթի նախարար, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:
Այս հարաբերություններում, ըստ նրա, մարզերի միջև անմիջական շփումները կարևոր տեղ են գրավում և դրանց շնորհիվ են իրականություն դառնում շուկաների բացման, առևտրի ազատության և հարաբերությունների իրավահավասարության հիմնարար սկզբունքները: Նրա խոսքով՝ սրանք են այն ուղենիշները, որի հիման վրա ստորագրելու են մինչև 2021 թվականը միջմարզային համագործակցության ծրագիրը:
Վլադիմիր Մեդինսկին նշեց նաև, որ Ռուսաստանը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ մեծ մաս է կազմում: «Ամեն տարի այդ ծավալներն ավելանում են: 2018 թվականի ընթացիկ տարում 2017 թվականի համեմատ առևտրաշրջանառությունն ավելացել է 36 տոկոսով»,- ընգդծեց նախարարը:
Նրա խոսքով՝ մեծ հեռանկարներ կան տեղեկատվահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը մեծ ներուժ ունի: «Այն ընկերությունները, որոնք ՏՏ ոլորտում են աշխատում, հուսով եմ, որ կկարողանան հուսալի գործընկերներ գտնել Հայաստանում: Այստեղ կարևորությունը շարունակում է պահպանել ընդհանուր ներդրումային ֆոնդի ստեղծումը, որը կօգնի ՏՏ ոլորտում նախագծերի ստեղծմանը»,- նշեց Վլադիմիր Մեդինսկին:
Ըստ նրա՝ հնարավորություններ կան ավելացնելու նաև Հայաստանից դեպի Ռուսաստան բանջարաբոստանային կուլտուրաների արտահանումը: «Ամեն տարի հայկական արտադրանքի վաճառքի ծավալներն ավելանում են: Մենք համակարգային պետական որոշումներ ենք կայացնում, որոնք օգնում են վերացնել տարբեր արգելքները: Այս առումով մեզ համար հատկապես կարևոր է ռուսական առևտրային ցանցի և հայկական արտադրողների միջև կապերի ամրապնդումը»,-ասաց Վլադիմիր Մեդինսկին:
Նա նաև նշեց, որ կայուն զարգանում է տրանսպորտի ոլորտում համագործակցությունը: Ըստ նրա՝ Ռուսաստանի կառավարությունը կյանքի է կոչում համաձայնագրերը, որոնք նախատեսված են Վերին Լարսում ավտոմեքենաների բազմակողմանի անցակետերի օպտիմալացման համար։ «Անցակետում մեկից չորս են դառնալու երթևեկության գծերը, ինչը կբարելավի տրանսպորտային իրավիճակը»,- ասաց նախարարը:
Վլադիմիր Մեդինսկին նաև հայտնեց, որ շարունակվում է երկաթգծային տրանսպորտի շրջանակներում կոնցեսիոն պայմանագիրը և Հայաստանին է փոխանցվելու «Հարավկովկասյան երկաթգիծ» ընկերությունը։ «Ռուսաստանն ավելի քան 250 միլիոն դոլար է ներդրել երկաթգիծն արդիականացնելու համար՝ հատկապես շարժակազմի բարելավման համար»,- նշեց նա:
Կարևորեց նաև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացումը:
Նշենք, որ միջոցառումը նվիրված է գյուղատնտեսական արդյունաբերության, տրանսպորտի, զբոսաշրջության, հումանիտար համագործակցության ոլորտներում զարգացող թվային տնտեսության պայմաններում երկու երկրների տարածաշրջանների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01