«Փաստ» օրաթերթը գրում է.
Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, այս վաղուց արդեն թևավոր դարձած գնահատականից ելնելով` կարող ենք ասել, որ քաղաքականության մեջ հանդիպում են հաջողակ, անհաջողակ, պատեհապաշտ, գաղափարական ու էլի հազար ու մի տեսակ գործիչներ: Միաժամանակ, սակայն, հանդիպում են նաև քաղաքական դեմքեր, որոնց մասին պետք է պարզապես մոռանալ, չհիշել, որովհետև վերջիններս մարմնավորում են քաղաքականության մասին մեկ այլ` ոչ պակաս հայտնի գնահատական:
Մենք հարթակ ենք տրամադրում բոլոր քաղաքական ուժերին անխտիր` անկախ վարկանիշից կամ ընդդիմություն–իշխանություն լինելուց: Բացառություն չէր նաև «Օրինաց երկրից» «Հայկական վերածնունդ» և ապա նորից դարձ ի շրջանս յուր տրանսֆորմացված կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Բայց նույնիսկ շատ բան տեսած ու լսած մարդիկ էին ապշել` հանրությանը նորից մոլորության մեջ գցելու նրա ճիգերից: Ի մասնավորի, նա էլի հաստատել էր, թե իրենք առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում հավակնելու են 49 գումարած 1 տոկոս ձայներ ստանալու: Դե, հավակնելը կարող են հավակնել, դա մի կողմ, բայց դե այնուամենայնիվ, հետաքրքիր է` արդյոք այսօրինակ գործիչների հիշողությունն է չափազանց կարճ, թե՞ ընդհակառակը` նրանց հուսը հայաստանյան հասարակության կարճ հիշողության վրա է: Թերևս դժվար է ասել, թե այս երկու տարբերակներից որի հետ գործ ունենք, սակայն երկու դեպքում էլ պարտքի զգացողություն է հիշեցնել առնվազն մեր հանրությանը:
Հայաստանի անկախության մոտ երեք տասնամյակում թերևս դժվար է գտնել այնպիսի քաղաքական գործչի, ով կարող է պոպուլիզմի և անսկզբունքայնության այնպիսի բարձունքներ նվաճած լինի, ինչպիսին Արթուր Բաղդասարյանը: Դեռևս 90–ականներին տակավին երիտասարդ այս իրավաբանը գրում էր «Լևոն Տեր–Պետրոսյան. դիմանկարի փորձ» գիրքը (1996թ.):
«Այսօր և այս ժամին չկա նրանց մեջ մեկը, ով ավելի ունակ, ուրեմն և ավելի արժանի կլիներ առաջնորդել այս ժողովրդին դեպի երազելի ապագա, քան Լևոն Տեր–Պետրոսյանը»: Այո, 1996 թվականին Տեր–Պետրոսյանը Բաղդասարյանի աչքերում հայկական մի Մովսես էր: Սակայն մեր հերոսի քաղաքական ճաշակները չափազանց ճկուն դուրս եկան, Քոչարյանի ժամանակ Բաղդասարյանը հլու հնազանդ կադր էր, իհարկե, մինչև 2007 թվականը: 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հայտնի դարձավ, որ Արթուր Բաղդասարյանը երևանյան սրճարաններից մեկում հանդիպում ունենալով Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակիցներից մեկի հետ` հորդորել էր նրան միջամտել հայաստանյան ընտրություններին: Բաղդասարյանի այս գործունեությունը Քոչարյանը բնորոշեց որպես դավաճանություն:
Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ նման գործունեությունը Բաղդասարյանի էության մեջ է: Այս խայտառակությունից շատ կարճ ժամանակ անց պետք է գային 2008–ի նախագահական ընտրություններն ու մարտի մեկը, Արթուր Բաղդասարյանի ԱԽՔ–ացումը կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Հետո նորից, ինչպես և նախկինում, Բաղդասարյանը յուր կուսակցությունով հանդերձ պետք է մտներ ու դուրս գար կոալիցիաներից, որը վերածվել էր նրա մոտ սովորության: Գուցե այս ամենից հետո, նա կարծում է, թե իսկապես էլ հայաստանյան հանրությունը չի հիշում, կամ հաշտվել է բաղդասարյանական իրողությունների հետ, և այդ պատճառով է հանդես գալիս ուղղակի ֆանտաստիկ հավակնություններով, եթե այո, ապա հաստատապես կգտնվեն շատ շատերը, ովքեր հիշում են, թե ով էր Բաղդասարյանը մինչև հեղափոխությունը և կլինեն ավելի շատերը, ովքեր կհիշեցնեն: Գուցե շատ բան հիշեցնեն նաև իր կուսակցական նախկին ընկերները: Այ, հատկապես այս մեկը հաստատ, վստահաբար Բաղդասարյանը չէր ցանկանա: Իսկ ինչ վերաբերում է ակնկալիքներին, եթե իր ասած թվի մեջտեղը ստորակետ դնենք, ՕԵԿ–ը էլի երջանիկ պիտի լինի: Բայց կլինի՞...
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01