Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:
«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Միացյալ Նահանգների հետ առեւտրի եւ ներդրումների ավելացումը, ինչպես նաեւ Սմիթսոնիան փառատոնը: Նախագահը նաեւ կիսելու է պետքարտուղարի հետ Հայաստանի նոր շրջանի իր տեսլականը», – «Ամերիկայի Ձայն»–ի հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը:
«Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան «թավշյա հեղափոխությունից» հետո իր առաջին հանդիպումն անց կացնում նախագահ Սարգսյանի հետ, մինչդեռ, Երեւանի արտաքին քաղաքականությունն ըստ Սահմանադրության իրականացնում է վարչապետ Փաշինյանի կառավարությունը, դեսպան Միլզը պատասխանեց.
«Կարծում եմ, երկրի ղեկավարի համար տեղին է հնարավորություն ունենալ հանդիպել պետքարտուղարի հետ: Տեղյակ եմ, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել, թե ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում եւ խոսել այն մասին, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանին: Մասնավորապես, կարծում եմ, խոսքը գնացել է առեւտրի եւ ներդրումների մասին, ինչով, որքան հասկանում եմ, նախագահին իր սահմանադրական դերում խնդրել էին զբաղվել՝ արտաքին ներդրումներ հայթայթելով եւ աշխատելով Սփյուռքի հետ»:
Դեսպանի խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի նոր կառավարությանը նոր ներդրումներ գտնելու գործում: Հիմնական աշխատանքն այս ոլորտում Ռիչարդ Միլզի խոսքով կառավարությունն արդեն անում է պայքարելով երկրում կոռուպցիայի դեմ եւ ստեղծելով արդար դաշտ բոլոր գործարարների համար:
«Անցած երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ի ու նաեւ Հայաստանի գործարարներից ես բազմիցս լսել եմ, որ երկրում գործարարության զարգացման հիմնական խոչընդոտը Հայաստանում արդար խաղի կանոնների բացակայությունն է, եւ որ համակարգը որոշ մարդկանց առավելություններ էր տալիս»:
Հայաստանի նոր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ կոշտ պայքարն, ըստ դեսպանի, ուժեղ եւ դրական ազդանշան է գործարարների համար, սակայն, տեւական փոփոխությունների համար անհրաժեշտ է ապահովել օրենքների եւ դրանք պահպանող կառույցների հզորությունը: Այս առումով Ռիչարդ Միլզը կարեւորում է նաեւ Հայաստանում ազատ եւ թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Անդրադառնալով գարնանը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»՝ ԱՄՆ-ի դեսպանն ընդգծեց՝ ամենակարեւորը, որ դա հայ ժողովրդի ինքնուրույն որոշումն էր.
«Դա հայեր էին, ովքեր դուրս եկան փողոց՝ պահանջելով ավելի թափանցիկ եւ արդարացի հասարակություն: Այդ խաղաղ պահանջը շատ տպավորիչ էր: Պետք է նշեմ, որ սա լիարժեք հայ ժողովրդի քայլն էր: Կարծում եմ, այն հնարավոր եղավ նաեւ, որովհետեւ ԱՄՆ-ի եւ Հայաստանի վերջին 20 տարիների համագործակցության արդյունքում զարգացան եւ հզորացան հենց այն ձայները, որոնք աջակցում էին թափանցիկությունն ու հաշվետվությունը»:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15