ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի զեկույցը․ 2018 թվականի զեկույցը պետքարտուղար Մայք Փոմփեոն ներկայացրել է նախագահ Դոնալդ Թրամփի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփի մասնակցությամբ:
Զեկույցում գնահատված 187 երկրների շարքում ամենավատ ցուցանիշներն ունեն Չինսատանը, Ռուսաստանը, Հարավային Սուդանը, Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Վենեսուելան: Նրանց է այս տարի միացել Միանմարը:
Մայք Փոմփեոն նշել է, որ Մյանմարի զինված ուժերը եւ զինյալ այլ խմբեր Ռաքհայն նահանգում տեղահանել են հարյուր հազարավոր ռոհինջյա մահմեդականների: Նրանցից շատերին ուղարկել են պարտադիր աշխատանքների, երեխաների մի մասին վերածել զինվորների:
Փոմփեոն, խոսելով Իրանի մասին, ասել է, թե այստեղ շատ ավելի հաճախ պատժվում են թրաֆիքինգից տուժած անձինք, քան մարդկանց անօրինական փոխադրումներով զբաղվողները:
Զեկույցը ներկայացնելուց հետո անցկացված արարողության ժամանակ նաեւ պատվել են տասը հերոսների, որոնք իրենց գործունեությամբ պայքարել են ընդդեմ այս հանցագործության եւ երբեմն դրա համար զոհաբերել իրենց կյանքը:
Զեկույցում Հայաստանին նվիրված հատվածում ասված է, որ այն լիովին չի իրականացնում թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշները, սակայն այդ ուղղությամբ ներդնում է նշանակալի ջանք: Անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, սակայն դրանք լուրջ չեն եւ նկատելիորեն զիջում են նախորդ տարվա ցուցանիշներին: Հայաստանում, ասված է զեկույցում, մեղադրանքների մեծ մասը կարճվում է փաստերի անբավարար լինելու պատճառաբանությամբ: Խնդիրներից մյուսն այն է, որ տուժածները, այդ թվում’ երեխաները դատարաններում են հայտնվում իրենց թրաֆիքինգի ենթարկածների հետ միաժամանակ:
Երեխաներին ծանր աշխատանքի լծելու եւ նրանց նկատմամբ բռնությունների փաստեր են արձանանգրվել երեխաների խնամքի հաստատություններում:
Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ 2018 թվականի զեկույցը, որն իրականում նախորդ տարվա, այսինքն մինչեւ թավշյա հեղափոխությունն անցկացված ժամանակաշրջանին է վերաբերում, Հայաստանը դասում է երկրորդ կարգի երկրների շարքին: Առաջին կարգի մեջ են դասված այն երկրները, որտեղ թրաֆիքինգը նվազագույն մակարդակի վրա է, դրա դեմ պայքարը` ամենաբարձր: Հայաստանը 2017 թվականի զեկույցում առաջին տեղում էր: Այս տարի իջել է մեկ սանդղակով: Երկրորդ դասի երկրները նրանք են, որտեղ կառավարությունները թրաֆիքինգը վերացնելու համար անհրաժեշտ պահանջները կատարում են ոչ լիարժեք կերպով, սակայն ներդնում են նշանակալի ջանք այդ ուղղությամբ:
Երկրորդ տեղում հայտնված Հայաստանի հարեւան Վրաստանն առաջին կարգի մեջ է: Ադրբեջանում իրավիճակը նման է Հայաստանին: Այն նույնպես երկրորդ կարգի մեջ է: Երկրորդ կարգի մեջ է նաեւ Թուրքիան: Իրանն ու Ռուսաստանը դասվում են երրորդ կարգում:
amerikayidzayn.com
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15