«Իմ «անկայուն տնտեսական մոդելը» արժանապատվորեն հաղթահարեց ոչ միայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը, այլև խաղաղ քաղաքների ռմբակոծությամբ ուղեկցվող դաժան պատերազմը: Սակայն ես Վրաստանի ժամանակակից պետությունը կառուցելիս լուրջ սխալ թույլ տվեցի. ես հաշվի չառա, որ այն ամենը, ինչ կառուցել է մեկ մարդը, այլ մարդիկ կարող են քանդել: Հենց դա էլ հիմա տեղի է ունենում Վրաստանում, որտեղ պոպուլիստական լոզունգներով և ռուսական փողերի օգնությամբ իշխանության են եկել կլեպտոկրատները»,- գրել է նախկին նախագահը:
Նրա խոսքով՝ Վրաստանում կատարվող փոփոխությունները ասես «ոսկոր լիներ նրանց կոկորդում», այդ պատճառով էլ նրանք լծվեցին այն քանդելուն: «Այժմ ես այն կկառուցեի ավելի ամուր հիմքերի վրա: Այժմ ես անպատճառ իրավունք կտայի ժողովրդին քվեարկությամբ ընդունելու գործադիր և օրենսդիր իշխանության իրավասության տակ գտնվող ցանկացած որոշում»,- նշել է Սահակաշվիլին:
Վերջում Վրաստանի նախկին նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի նորընտիր վարչապետին և խորհուրդ տվել արագ գործել, հակառակ դեպքում թշնամիները անպայման ուժեղ հակահարվածներ կհասցնեն: