ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ
«Հարգելի՛ դատախազներ, դատախազության համակարգի աշխատակիցներ և վետերաններ,
շնորհավորում եմ ձեզ Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման մեկդարյա հոբելյանի առթիվ:
Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարևորագույն դերակատարություն ունի երկրում օրինականության պահպանման, պետության և քաղաքացիների օրինական շահերի ու իրավունքների հուսալի պաշտպանության, հանցավորության և կոռուպցիայի բոլոր դրսևորումների դեմ անզիջում պայքարի ծավալման գործում:
Ձեր սկզբունքային ու հետևողական աշխատանքով են պայմանավորված Հայաստանում օրենքի գերակայության հաստատումը, ժողովրդավարական արժեքների տարածումը, օրենքի և պետության հանդեպ հավատի ամրապնդումը, առանց որոնց անհնար է իրավական պետության կառուցումը:
Գլոբալացման գործընթացներին զուգընթաց աշխարհում անընդհատ ծնվում են պետության ու հասարակության բնականոն զարգացմանը և երկրի ներքին կայունությանը սպառնացող նոր մարտահրավերներ, ավելի կազմակերպված և բարդ ձևեր է ընդունում անդրազգային հանցավորությունը:
Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցների նվիրվածության ու մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ այդ մարտահրավերները ևս ժամանակին կչեզոքացվեն, և ձեր դժվարին աշխատանքը կնշանավորվի օրենքի գերակայության հաստատման գործում լուրջ ձեռքբերումներով:
Կրկին շնորհավորելով Դատախազության աշխատողի օրվա և Հայաստանում դատախազական ծառայության հիմնադրման հարյուրերորդ տարեդարձի առթիվ` բոլորիդ մաղթում եմ առողջություն, բարօրություն, երջանկություն և մասնագիտական նորանոր հաջողություններ իրավական պետության կերտման ճանապարհին»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47