ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 2-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ԱԺ նախագահը, շնորհավորելով դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական բարեկամական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:
Երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերություններում Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Օրենսդիր մարմնի ղեկավարն անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև` նպաստելով երկխոսությանը:
Սերգեյ Կոպիրկինը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման, դաշնակցային հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ:
Դեսպանը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:
Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, արձանագրել վերջին տարիների ձեռքբերումները: Այս համատեքստում Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության և վստահության մթնոլորտում:
Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստին առնչվող հարցերին, մեր երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01