«Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիայի թեկնածու Մանուել Լոպես Օբրադորը քվեների պաշտոնական հաշվարկի ավարտից շատ առաջ փաստորեն հաղթել Է Մեքսիկայի նախագահի՝ հուլիսի 1-ին կայացած ընտրություններում: Ընտրատեղամասերի փակումից հետո շատ չանցած երկրի ամբողջ տարածքում նախագահական ընտրարշավի գծով նրա մրցակիցները՝ Ռիկարդո Անայան, Խոսե Անտոնիո Միդը եւ Խայմե Ռոդրիգես Կալդերոնն ընդունել են իրենց պարտությունը:
Ստացված տվյալների համաձայն՝ Լոպես Օբրադորը հավաքում Է քվեների շուրջ 53 – 53,8 տոկոսը, իսկ նրա մերձակա հետապնդողը՝ «Հառա՜ջ, հանուն Մեքսիկայի» կոալիցիայի ներկայացուցիչ Ռիկարդո Անայան՝ շուրջ 22,1 – 22,8 տոկոսը: Քվեների՝ այսպես կոչված արագ հաշվման արդյունքները, որը կրում Է նախնական բնույթ, հուլիսի 1-ի երեկոյան (Երեւանի ժամանակով հուլիսի 2-ի առավոտյան) հեռուստաեթերում հրապարակել Է Ազգային ընտրական ինստիտուտի ղեկավար Լորենսո Կորդովան:
Միդը, որը ներկայացնում Է «Բոլորը հանուն Մեքսիկայի» կոալիցիան, որի հիմնական մասը դարձել Է Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցությունը (ԻՀԿ), առաջինն Է ընդունել իր պարտությունը: ԻՀԿ-ի ներկայացուցիչները Մեքսիկան ղեկավարել են անցյալ դարի շատ տասնամյակներում, իսկ այդ կուսակցության շարքերում Է նաեւ գործող նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44