ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի այս ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նախարարը համալսարանի լավագույն շրջանավարտներին հանձնել է գերազանցության դիպլոմները:
Արայիկ Հարությունյանը, ողջունելով մանկավարժականի շրջանավարտներին` շեշտել է, որ նրանք ընտրել են ամենապատասխանատու մասնագիտությունը.
«Դուք Հայաստանի Հանրապետության կրթության դեսպաններն եք կրթական հաստատություններում: Հավատացեք, որ ձեր գործունեությունը շատ ավելի կարևոր է, քան կարող եք պատկերացնել,-դիմելով շրջանավարտներին նշել է նախարարը և շարունակել,- Շատերը կարող են տարօրինակ համարել, բայց ես կարծում եմ, ուսուցչի և դպրոցի գործունեությունն ավելի կարևոր է, քան կառավարության գործունեությունը, որովետև ուսուցիչն ամեն օր, ամեն ժամ շփվում է հարյուր հազարավոր քաղաքացիների և աշակերտների հետ:
Ուսուցչի աշխատանքով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի նոր Հայաստանը. դպրոցից դուրս կգա ազատ, անկախ, թե՞ կաղապարված քաղաքացի, քննադատող, վերլուծող, թե՞ անգիր անող աշակերտ: Սա նոր Հայաստանի ամենակարևոր խնդիրն է և այս իմաստով, ուսուցչի մասնագիտությունն իսկապես ամենակարևորն է»: Նախարարը մտահոգիչ է համարել, որ կրթության որակի վերաբերյալ դժգոհություններն և քննադատությունները շատ են:
Նա վստահեցրել է, որ կրթության որակի բարելավման ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու և այս համատեքստում պետք է դրական առաջընթաց արձանագրվի նաև մանկավարժական համալսարանի որակի ցուցանիշներում:
«Մենք համատեղ ուժերով պետք է բարձրացնենք ուսուցչի և մանկավարժական համալսարանի վարկանիշը՝ կրթության մակարդակի, ինչպես նաև ուսուցչի հեղինակության վերականգնումն առանց չափազանցության ազգային անվտանգության խնդիր են»,- շեշտել է նախարարը և հավելել, որ այս ճանապարհին բոլոր համալսարանները և հատկապես մանկավարժները մեծ անելիք ունեն:
Միջոցառման ընթացքում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15