Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը թատերական ոլորտում առկա բացերի պատճառ է համարում այդ բնագավառում օրենսդրական դաշտի բացակայությունը: Այս և թատրոնի հետ կապված այլ հարցերի շուրջ նա խոսեց հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը այցելել է մեր թատրոն: Նրա հետ խոսել եմ ոչ թե մեր, այլ առհասարակ թատրոնի մասին: Կարծում եմ` թատրոնի ամենամեծ խնդիրները օրենսդրական դաշտում են»,- նշեց նա:
Բաբայանի խոսքով, վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իրեն կարդարացնի, եթե փորձի վերացնել խորհրդային մտածողությունը թատրոնում, քանի որ իրականում այն պահպանվել է Հայաստանի ողջ թատերական համակարգում:
«Այդ համակարգը բարեփոխումների չի ենթարկվել: Եթե դրական տեղաշարժ չի լինում, ճահճացում է սկսվում: Սա բոլոր ոլորտներում է` կրթական, մշակութային և այլն: Որևէ մշակույթի նախարար կամ նախարարություն չեն կարող արվեստի գործ ստեղծել, չեն կարող արվեստագետ ծնել: Պետությունը մշակույթի հետ կարող է երեք տեսակի քաղաքականություն վարել` խանգարել, չխանգարել և օժանդակել: Ես շատ եմ ուրախանում, երբ չեն խանգարում»,-խոստովանեց գեղարվեստական ղեկավարը:
Ըստ Բաբայանի` պետությունը նաև պետք է օժանդակի թատրոնին, հասկանա, որ իր գործառույթը արվեստի գործ ստեղծելը չէ, այլ տաղանդներին գտնելն ու նրանց համար նպաստավոր պայմանների ապահովումը: «Դժվար է դա անել մի մարդու ճաշակով: Պետք է օրենսդրական հիմնավորում լինի: Պետք է ստեղծվի համապատասխան հանձնաժողով, որը կմշակի օրենքները»,-եզրափակեց Բաբայանը:
168.am
10:16
09:55
09:42
09:19
09:02
22:13
21:12
19:17
18:58
18:09
11:41
11:18
11:03
18:15
17:57
17:14
15:26
14:30
14:03
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37