ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ եւ քննարկել արդարադատությունն ու դատական համակարգն անձանց առավել մատչելի դարձնելու հետ կապված խնդիրները:
Mարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատություններն անմիջականորեն գործող իրավունք են. սահմանադրական այս դրույթը պետք է լիարժեք կիրառություն ստանա իրական կյանքում: Սրա երաշխավորն առաջնահերթ պետք է լինի դատարանը: Մինչդեռ, այս առումով դատական համակարգում առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ:
Պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ առկա է դատարանի՝ իբրեւ անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի նկատմամբ անվստահությունը վերացնելու անհրաժեշտություն: Կոնկրետ գործերով դատական վարույթներին չմիջամտելու պայմաններում անգամ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը վկայում է, որ անձի իրավունքների պաշտպանության խնդիրները շատ դեպքերում պայմանավորված են հենց դատական ընթացակարգերի ոչ բավարար ճկունությամբ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իր հերթին, ընդգծել է արդարադատության նկատմամբ վստահության ձեւավորման ու դատական համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխման կարեւորությունը: Գագիկ Հարությունյանը ներկայացրել է այն նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են դատական համակարգում իրավունքների արդյունավետ երաշխավորմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել վարչական արդարադատության ոլորտում մարդու իրավունքների լիարժեք երաշխավորման, բանկերի նկատմամբ քաղաքացիների ստանձնած պարտավորությունների չկատարման համար տույժերի ու տուգանքների գանձման եւ առհասարակ այս ոլորտում անձանց իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության հարցերին:
Քննարկման արդյունքներով որոշվել է համատեղել ջանքերը դատական համակարգի կատարելագործման ու արդարադատության մատչելիության ապահովման ուղղությամբ:
15:15
13:55
13:04
12:35
12:03
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:02
16:24
16:15
16:13
16:09
15:52
14:55
14:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03