Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: ՀԱՊՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել բուհի ուսումնահետազոտական, գերազանցության կենտրոններում եւ ինժեներական լաբորատորիաներում: Նա, մասնավորապես, ծանոթացել է օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնում ցուցադրված՝ ուսանողների պատրաստած սարքավորումներին, կենտրոնի ծրագրերին, շրջել արհեստանոցում, շփվել կենտրոնում ներգրավված ուսանողների հետ:
Նախագահը նաեւ շրջայց է կատարել տարբեր կազմակերպությունների հովանավորությամբ գործող՝ «Տաշիր Կասկադ հոլդինգ -ՀԱՊՀ», «Շնայդեր էլեկտրիկ Տաշիր-ՀԱՊՀ» գերազանցության կենտրոններում, միջուկային անվտանգության տարածաշրջանային ուսումնական կենտրոնում, ատոմային էներգիայի մասնագիտական համակարգչային, ռոբոտաշինության, կապի եւ հեռահաղորդակցության լաբորատորիաներում:
Այցի ավարտին նախագահը հանդիպում է ունեցել բուհի ռեկտորատի անդամների եւ ուսանողների հետ, պատասխանել նրանց հարցերին: Նա նշել է, որ տպավորված է տեսածով: «Այն՝ ինչ տեսա, իմ սպասածից ավելին էր, փայլուն էր, բայց մյուս կողմից՝ մենք կարող ենք ավելիին հասնել: 21-րդ դարում մեր զարգացման ճանապարհը նոր տեխնոլոգիաներն են, իսկ դրան հասնելու հիմնական կետերից մեկը ձեր համալսարանն է»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը:
Նախագահը ողջունելի է համարել, որ համալսարանում ներգրավված են նաեւ այլ բուհերի ուսանողներ, ովքեր հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաներով եւ կարեւորել է համալսարանների համագործակցությունը:
Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել՝ միջազգային ինստիտուտների, գիտական կենտրոնների հետ փոխգործակցության հաստատման, արտերկրից մասնագետներ հրավիրելու գործում:
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01