Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այցելել է Արդարադատության ակադեմիա և ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ուղեկցությամբ շրջայց կատարել կառույցում, ծանոթացել Ակադեմիայի շենքային պայմաններին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Զեյնալյանը շրջել է նաև լսարաններով, որտեղ այդ պահին ընթանում էին քննիչի թեկնածուների մասնագիտական պատրաստման, ինչպես նաև դատական կարգադրիչների վերապատրաստման դասընթացները: Շրջայցին հաջորդած աշխատանքային հանդիպման ընթացքում Արտակ Զեյնալյանը հետարքրվել է Ակադեմիայի գործունեությանն առնչվող մի շարք հարցերով, ուսուցման ծրագրերով, ուսումնական գործընթացով: Ռեկտորի հետ զրույցում նախարարն անդրադարձել է նաև Ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենքի լրամշակմանը, քննական հանձնաժողովների կազմերի համալրման անհրաժեշտությանը և այլ հարցերի:
Նախարար Զեյնալյանը նույն օրն այցելել է նաև ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ: Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Արտաշես Սուչյանն ու բաժինների պետերը նախարարին ներկայացրել են կառույցի գործունեությունը, փորձաքննությունների կատարման պայմանները, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակը:
Նախարարը կարևորել է լաբորատոր սարքավորումների արդիականացման, ինչպես նաև փորձագետների աշխատանքի նյութական և սոցիալական երաշխիքների ապահովման հարցերը: Հանդիպման ավարտին քննարկվել են նաև ոլորտի օրենսդրական բարեփոխումներին ուղղած հնարավորությունները:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15