Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ ամեն ինչ անելու է, որպեսզի բարելավվի մարզի բնակիչների կյանքի որակը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մարզպետը նշեց, որ մարզում խնդիրները բազմաթիվ են և բազմաշերտ, և միայն հետևողական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ կունենան ցանկալի արդյունք: Իսկ դրա համար, ըստ նրա, առաջին հերթին անհրաժեշտ են բանիմաց, նվիրյալ մարդիկ:
Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ մարզպետարանում մեծ կրճատումներ չեն եղել, ավելի շատ քաղաքական և հայեցողական պաշտոններ են փոխվել: Նա միաժամանակ նշեց՝ այն մասնագետները, որոնք իրենց աշխատանքում թերացել են, բնականաբար, նրանց պետք է փոխարինեն ավելի պրոֆեսիոնալները:
«Կյանքի այն որակը, որ ունենք Կոտայքի մարզում, դա իրենց աշխատանքի արդյունավետության գնահատականն է, իսկ այս դեպքում՝ անարդյունավետության: Այսօր կան խնդիրներ՝ սոցիալական, վարչարարական, որ մեկ-երկու զանգերի, հարցումների շնորհիվ լուծվում են: Դրանց թիվն արդեն մի քանի տասնյակից անցել են: Քաղաքացիները ընդունելիությունների ժամանակ այնպիսի հարցեր են բարձրացնում, որ դրանք կապված են մեկ-երկու մարզային չինովնիկի այսրոպեական որոշումից, բայց երկար ժամանակ դրանք չեն լուծվել: Մարդկանց չեն լսել, մարդկանց անտեսել են: Սոցիալական ոլորտում կան խնդիրներ, որոնք թյուրիմացության արդյունք են, և մարդիկ տարիներով բախել են չինովնիկների դռները, բայց այդ դռները չեն բացվել»,- ասաց Ռոմանոս Պետրոսյանը:
Մարզպետը նաև նշեց, որ եղել են դեպքեր, երբ անձնավորված, ինչ-ինչ շահերից ելնելով որոշումներ են կայացրել, որոնց արդյունքում տուժել է մի ամբողջ համայնք:
«Հիմա այդ ամենի մեջ անձամբ մտնում եմ, վիրահատական մեթոդներով լուծումներ եմ առաջարկում»,- հավելեց նա:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին՝ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ թեև մարզում կան ջրդի հողեր, սակայն գյուղացիները դրանք չեն մշակում՝ մտածելով, որ այն եկամտաբեր չէ, բերքը չեն կարող իրացնել:
«Ունենք լավ այգեգործական տնտեսություններ, կաթիլային համակարգերով հագեցած ազնվամորու, ելակի ջերմոցներ: Կոտայքի մարզը բացի տուրիզմից, ունի գյուղատնտեսության, սննդի վերամշակման ոլորտում լուրջ ռեսուրսներ, որոնք կարող էին աշխատատեղեր ստեղծել, բարձրացնել եկամուտը՝ դրանով իսկ բարձրացնելով պետբյուջե վճարվող հարկերը: Անպայման պետք է այդ պոտենցիալն օգտագործել»,- նշեց մարզպետը:
Անդրադառնալով ներդրումների ներգրավման ուղղությամբ տարվող աշխատանքներին, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ փոխմարզպետներից մեկը կոնկրետ զբաղվում է բիզնես միջավայրի առողջացման, ներդրումների ներգրավման ծրագրերով: Ըստ նրա՝ օրական 3-4 հանդիպում տեղի է ունենում պոտենցիալ ներդրողների հետ. «Մեր կարևոր խնդիրը աշխատատեղերն են: Եթե ներդրումներ արվեն, աշխատատեղեր ստեղծվեն, բնականաբար, ոչ մեկ իր տանից չի գնա, բոլորն էլ կմնան իրենց ծննդավայրում»:
Մարզպետը հայտնեց նաև, որ աշխատանքներ են տարվում Չարենցավանում «Թումո» կենտրոն հիմնելու ուղղությամբ:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15