Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ տեղի է ունեցել երկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը: Ողջունելով մարզպետներին, նա խնդրել է անմիջական կապ պահել մարզերում առողջապահությանը վերաբերող խնդիրներին համակարգված և համահունչ լուծումներ տալու նպատակով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական վարչությունից, նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին ներկայության համար և հորդորել մարզպետներին նախքան կադրային փոփոխություններ անելը համապատասխան գերատեսչությունների հետ անցկացնել ոլորտային խորհրդակցություններ և ապահովել որակյալ ու բանիմաց մասնագետների ներգրավումը։
Մարզպետների հետ խորհրդակցությունը շարունակվել է օրակարգային մի շարք հարցերի շուրջ։ Քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, համայնքների բյուջեներում «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» ծախսային հոդվածով պարտքերի առաջացման, 3000 և ավելի բնակիչ ունեցող բոլոր համայնքներում համացանցային կայքերի գործարկմանն առնչվող հարցեր։ Անդրադառնալով Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովի արդյունքներին՝ Սուրեն Պապիկյանը ընդգծել է դրանք գործնական դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը և հորդորել օգտվել մարզի զարգացմանը, գործընկերային նոր կապերի հաստատմանը նպաստող ցանկացած հնարավորությունից։
Խորհրդակցության ընթացքում տարածքային կառավարման և զարգացման նախարարի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, մասնավորապես՝ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները պատշաճ իրականացնելու, քաղաքացիների համար հանգստի հանրային տարածքների հասանելիությունը ապահովելու, սուբվենցիայի ծրագրերի ընթացքի նկատմամբ հետևողական լինելու, անդրսահմանային ու միջռեգիոնալ համագործակցությունը խորացնելու և այլ հարցերի ուղղությամբ։
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15