Օրերս ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ուրցաձոր համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, յուրացրել է գումար։
Բաժնի աշխատակիցները համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Հունիսի 19-ին, ստացված տեղեկությունների առնչությամբ ձեռնարկվեցին միջոցառումներ։
Արդյունքում՝ մի քաղաքացի բանավոր հաղորդում տվեց, որ Ուրցաձոր գյուղի համայնքապետը յուրացրել է 2007 թվականին գյուղի մանկապարտեզի նորոգման համար հատկացված 25 միլիոն դրամը։ Բացի այդ, 2017-2018 թթ․ Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է նաև նույն մանկապարտեզին հատկացված խաղալիքների, գրենական պիտույքների և տնտեսական ապրանքների համար նախատեսված տարեկան 1 մլն դրամը։
Հունիսի 22-ին էլ Ուրցաձորի մեկ այլ բնակիչ ոստիկանությունում բանավոր հաղորդում տվեց, որ 2016 թ․ համայնքապետը իրենից վերցրել է 100 000 դրամ ընդհանուր արժեքով 3 գառ։ Խոստացել էր փոխարենը վճարել նրա հողի հարկերն ու չեղյալ համարել այդ պահին՝ 170 000 դրամի հողի պարտքը։ Բայց չարաշահել էր վստահությունը ու ո՛չ հողի հարկն էր վճարել, ո՛չ զրոյացրել պարտքերը և ո՛չ էլ վճարել վերցրած գառների համար։ Արդյունքում՝ հողի հարկի ընդհանուր պարտքը դարձել էր շուրջ 570 000 դրամ։
Կատարվածի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է քննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47