Բոլոր դպրոցները, որոնք չունենն լիցենզիա, դիմել են լիցենզավորմանը և լիցենզավորման համապատասխան մասնագետները հետևում են այդ պրոցեսին և փորձում են գտնել լուծում, այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Գուցե այս տարի մեղմ մոտեցում լինի, որպեսզի դասապրոցեսը չտուժի, բայց հաջորդ տարվանից լուրջ խստացումներ կլինեն՝ ընդհուպ մինչև էլեկտրոնային գրանցում, որը թույլ չի տա դպրոցներին այլևս իրենց ունեցած լիցենզիաներից ավելի աշակերտներ ընդունելու: Մարման կարգով մենք կնվազեցնենք այդ դպրոցների ընդունելիության հնարավորությունները այնքան, մինչև համապատասխանեն իրենց լիցենզիաները», - ասաց նա:
Հարցին՝ եթե ծնողը որոշել է, որ իր երեխային պետք է տանի Պուշկինի դպրոց, կարո՞ղ է օգոստոսին գնալ և դիմել, Արայիկ Հարությունյանն ասաց, որ առաջին դասարանների դեպքում գուցե ոչ:
«Դա մենք կքննարկենք իրենց հետ, համապատասխան գործընթացների արդյունքում նման որոշումներ կկայացվեն, բայց երկրորդ-երրորդ, չորրորդ դասարանների դեպքում նրանք կշարունակեն», - ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս պահին խոսքը չորս դպրոցի մասին է, բայց մի քանի տասնյակ դպրոցների դեպքում խնդիր կա:
«Հիմա հանձնարարել եմ ստուգումների արդյունքում ցուցակները ինձ տրամադրել, որտեղ, օրինակ, ավագ դպրոցը առանց համապատասխան լիցենզիայի իրականացնում է ավելի կրտսեր դասարանի աշակերտների ընդունելիություն և դասապրոցես է կազմակերպում: Ես հիմա հանձնարարել եմ, որ այդ ստուգումները անցկացնեն համապատասխան ինֆորմացիայի հիման վրա և կհասկականք, թե այդ դպրոցների հետ կապված ինչ քայլեր ենք անելու», - ասաց նա:
Նախարարը նշեց, որ խնդրը առաջացել է նրանից, որ այդ ավագ դպրոցներում չեն կարողացել համապատասխան բովանդակության արդյունքում լրացուցիչ աշակերտներ ներգրավել, փորձել են իրենց ուսուցիչների զբաղվածությունը ապահովել լիցենզիայից դուրս՝ կրթական ծրագիր իրականացնելով:
«Երբ լիենզիայից դուրս աշակերտներ են ընդունոմ, այսինքն՝ ավել թվով աշակերտներ են ընդունում, դա անմիջական ազդում է այդ երեխաների առողջության վրա, որովհետև տարածքի պակաս է՝ այստեղից բխող բոլոր բացասական հետևանքներով: Բացի այդ, լիցենզիայից ավելի աշակերտներ ընդունող դպրոցներում կրտսեր դասարանի երեխաները օգտվել են ավելի ավագ դասարանի դասարաններից, նրանց նստարաններից, որոնք հարմարեցված չեն կրտսեր դասարաններում դասապրոցեսը իրականանցելուն, այստեղից կարող են լինել շատ ավելի բարդ հաշմանդամություն, ողնաշարի հետ կապված խնդիրներ», - ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս ամենը հնարավոր է եղել թաքցնել հովանավորչության միջոցով:
«Ես ձեզ կարող եմ ասել դեպքեր, երբ Չեխովի դպրոց տնօրենը թույլ չի տվել, որ տեսչական մարմինը մտնի կամ, երբ տեսչական մարմինը, կամ լիցենզավորման մարմինը փորձել են մտնել դպրոցներ, շատ կարճ ժամանակ հետո զանգեր են եղել, որ այդ «օլիգարխ-դպրոցներին» չդիպչեն», - ասաց նա:
Ինչ վերաբերում է այդ դպրոցների տնօրեններին պատասխանատվության ենթարկելուն, նախարարը ասաց.«Քանի որ սեպտեմբերի մեկը մոտ է, մենք ավելի միտված ենք դասապրոցեսը կազմակերպելուն, այդ դպրոցները համայնքապատկան են և Երևանի համապատասխան վարչությունը միջոցներ պետք է ձեռնարկի, առայժմ խոսակցությունը դրան չի հասել, բայց դրան էլ հերթը կհասնի», - ասաց նա:
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
15:33 24.06.25
11:21 24.06.25
14:47 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03