Ֆրանսիան միշտ էլ իր պատրաստակամությունը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման և հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված թնջուկի լուծման հարցում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ պատասխանելով առաջիկայում Ֆրանսիայում նախատեսվող Սարգսյան-Ալիև հանդիպման ակնկալիքների մասին հարցին։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության կազմում, մեր ամերիկացի և ռուս գործընկերների հետ Ֆրանսիան մշտապես աշխատում է։ Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահող կողմ, բարձր մակարդակով և անընդհատ հետևում է կողմերի քննարկումներին:
Ի դեպ, վերջերս Վարշավայի գագաթնաժողովի ընթացքում ևս Ֆրանսիայի նախագահը հանդիպել էր և՛ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, և՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և, բնականաբար, օրակարգում ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված հարցերն էին: Ֆրանսիան մշտապես հետևում է կարգավորման գործընթացին»,- ասաց բանախոսը։
Tert.am-ի հարցին, թե դեսպանը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման մասին ասել էր, որ եթե Սանկտ-Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության տեքստում չի խոսվել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրման մասին, ապա դա դեռ չի նշանակում, որ աշխատանքը չի ընթանում, արդյոք սա չի՞ խոսում համանախագահների միջև անհամաձայնության մասին, դեսպանը բացասական պատասխան տվեց. «Այդ հարցի առնչությամբ թյուրիմացություն կա, չկա անհամաձայնություն համանախագահների միջև: Մեր կարծիքով՝ հակամարտող կողմերում հետաքննական մեխանիզմների ներդրումը կարևոր է, անգամ շատ կարևոր է»:
Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասաց, որ առաջիկայում ևս բանակցային գործընթացում անվտանգության մեխանիզմների ներդրումը կարևորվում է, և խիստ անհրաժեշտ է:
Բեթղեհեմ Արաբյան
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
19:23
19:08
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58