Այս տարի ԱՄՆ դեսպանատունը Միացյալ Նահանգների անկախության օրը տոնում է զայդեկո երաժշտության բացօթյա անվճար համերգով. հուլիսի 4-ին ժամը 20:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում իր կենսուրախ ու ինքնատիպ երաժշտությամբ հանդես կգա Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը: Այդ մասին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունում։
Զայդեկո երաժշտությունը սկիզբ է առել Լուիզիանայում, որտեղ տեղի կրեոլ ֆրանսիացիների մշակույթն ու ավանդույթները միախառնվել են աֆրոամերիկացիների բլյուզի ու ջազի հետ: Այն աչքի է ընկնում իր արագ տեմպով և ակորդեոնի լայն կիրառմամբ: Բացի այդ, այս երաժշտությունը ճանաչելի է նաև չժանգոտվող պողպատյա ակոսավոր թիթեղից պատրաստվող հարվածային մի ինքնատիպ գործիքի՝ «լվացքի տախտակի» կիրառմամբ, որը տեսքով հիշեցնում է հնում կիրառվող լվացքի մզման տախտակը:
«Շատ ու շատ առումներով զայդեկոն ամերիկյան ոգու մարմնավորումն է արտահայտված երաժշտության միջոցով: Այն մեկտեղում է տարբեր ավանդույթներ, տարբեր հնչյուններ, տարբեր ձայներ ու մեղեդիներ՝ ստեղծելով կենսուրախ ու աշխույժ մի բան, որը նոր է, ուշագրավ ու հուզիչ: Եվ դա հենց այն է, ինչ ամենալավն է ստացվում Ամերիկայում», - ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով ծնունդով Լուիզիանայից է:
Գրեմմի մրցանակի առաջադրված Դուեյն Դոպսի և Զայդեկո Հելռեյզերս խումբը ղեկավարում է «ամերիկացի ամենակրքոտ ակորդեոնահար» Դուեյն Դոպսին, ում հայրը՝ Ռոքին Դոպսին զայդեկո երաժշտության առաջամարտիկներից էր: Խումբը արժանացել է բազմաթիվ պարգևների, իսկ 2018թ. առաջադրվել է Գրեմմի մրցանակի՝ ավանդական ամերիկյան երաժշտության լավագույն ալբոմի անվանակարգում: Խումբը հանդես է եկել 20 տարբեր երկրներում և հայտնի է իր աշխույժ ու ազդեցիկ կատարումներով: Նրանց համերգը Երևանում կազմակերպվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աջակցությամբ:
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
16:09 07.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
16:28 07.08.25
13:36 07.08.25
17:52 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03