ARM | RUS |

Օրենսդրական փոփոխությունները կթեթևացնեն քաղաքացիների բեռը և կբարձրացնեն երթևեկության կարգապահությունը

04.07.18 | 17:15

ՀՀ կառավարությունը հուլիսի 4-ին հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարությունը հավանություն է տվել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի վարչական իրավախախտումների համար վարչական ակտերով նախատեսված տուգանքները մեծ թիվ են կազմում, որոնք վարչական ակտերի հասցեատերերի կողմից չեն վճարվում` պայմանավորված երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմաններով: Նախագծի ընդունման արդյունքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձինք կազատվեն պատասխանատվությունից: Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ խոսքը վերաբերում է մինչև 2017թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ նշանակված վարչական մի շարք տուգանքներին: Արդարադատության նախարարն էլ շեշտել է՝ խոսքը չի վերաբերում բոլոր իրավախախտումներին. կան բացառություններ, օրինակ՝ հարբած վիճակում վարելը, պետհամարանիշներն ուրիշին տրամադրելը, և մի շարք այլ սուր իրավախախտումներ:

ՀՀ վարչապետն ի պատասխան ընդգծել է, որ նշված հանգամանքը շատ կարևոր է: Նա քաղաքացիներին կոչ է արել սպասել, մինչև ԱԺ-ում օրենքն ընդունվի, համոզվել, որ օրենքը վերաբերում է այն իրավախախտումներին, որը քաղաքացին կատարել է: «Դրանից հետո լավ կլինի, որ մենք մեր ընդհանուր վարքագիծը փոխենք դեպի օրինապահություն: Տեսախցիկների և արագաչափերի հետ կապված մենք բազմիցս բարձրաձայնել ենք առկա խնդիրների մասին: Հիմա ոստիկանությունը արդարադատության նախարարության հետ համատեղ և կառավարությունը մշակում են օրենքի նախագիծ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում որոշակի փոփոխությունների մասին, որոնք որոշակիորեն կթեթևացնեն քաղաքացիների տուգանքային բեռը, բայց միևնույն ժամանակ, էականորեն կբարձրացնեն երթևեկության մասնակիցների կարգապահությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ գործող համակարգն ավելի շատ ֆիսկալ նշանակություն ունի, քան երթևեկության անվտանգության ապահովման: «Հիմա հստակ քաղաքականություն ենք որդեգրում, համաձայն որի նոր օրենսդրության նպատակը լինելու է երթևեկության կարգապահության բարձրացումը: Աշխատում ենք այդ ուղղությամբ, ոստիկանությունը բավականին լավ առաջարկներ է արել, և հույս ունեմ, որ փորձագիտական մակարդակում ևս կիմանանք, որ դա արդյունավետ ճանապարհ է»,- հավելել է գործադիրի ղեկավարը:

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը տեղեկացրել է, որ խոսքը վերաբերում է մոտ 1.3 մլրդ դրամի շուրջ 150 հազար իրավախախտման՝ հայտնաբերված տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով և 12.4 մլրդ դրամի շուրջ 700 հազար իրավախախտման՝ արձանագրված ճանապարհապարեկային ծառայության կողմից:

Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ սա չափազանց կարևոր որոշում է, որովհետև եթե մինչև հիմա մարդիկ չեն վճարել, ենթադրվում է, որ առնվազն նրանց մի մասն, այսպես, թե այնպես, չէր վճարելու, իսկ այդ չվճարումն իր հետևից բերում է որոշակի հետևանքներ՝ գույքի կալանքներ, դատական պրոցեսներ, ԴԱՀԿ գործառույթներ:

«Այս օրենքով մարդկանց այդ անհարմարությունից ազատում ենք ու որդեգրում հստակ քաղաքականություն. մեր քաղաքականությունն այն չէ, որ բոլորն ազատվում են բոլոր տուգանքներից, և ով ինչպես, որտեղ ուզի, կվարի ավտոմեքենան: Դրա մասին խոսք լինել չի կարող: Խոսքը հետևյալի մասին է, որ մինչև հիմա իրականացվող քաղաքականությունը, մեր համոզմամբ, ավելի շատ ոչ թե երթևեկության անվտանգությանն էր վերաբերում, այլ ֆիսկալ նշանակություն, մարդկանցից գումար հավաքելու խնդիր ուներ: Մեր քաղաքականության իմաստը փոխվում է. մենք քայլեր ենք ձեռնարկում երթևեկության անվտանգությունը բարձրացնելու համար»,- եզրափակել է վարչապետը:

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Օրենքի նախագծով՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք, որի նպատակն է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա է մարդու արժանապատվությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հետ կապված խնդիր: «Օրինակ, «Նուբարաշեն», «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ների տեսակցության սրահներում և երկարատև տեսակցության սենյակներում մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք: Հնարավորությունը՝ հնարավորություն, բայց այնտեղ մենք շատ ծանր վիճակ ունենք, ինչը մարդկանց արժանապատվությանը դեմ է»,- ասել է վարչապետը՝ պատասխանատուներին հորդորելով հատուկ ուշադրություն դարձնել այս խնդրի լուծմանը: «Ընդ որում, ես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք ցանկացած ոլորտում չարաշահումների դեմն առնել ու միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել, ապա բազմաթիվ խնդիրներ կլուծենք», - ընդգծել է վարչապետը:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը: Նախագծով առաջարկվում է գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի չափը փաստացի հաշվարկել պատասխանողի կողմից հայցապահանջն ամբողջությամբ կատարելու օրվա դրությամբ և այդ պահից սկսած մինչև դատարանի վճիռ կայացնելը պատասխանողի նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չհաշվարկել: ՀՀ կառավարությունն առաջարկել է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ:

Գործադիրը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկություններին: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է պահպանել աշխատանքային հարաբերությունների կայունության սկզբունքը, կանխել սեփականատիրոջ՝ ոչնչով չպատճառաբանված ցանկությունը վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու հարցում:

Կարևորելով մարդու կյանքի և առողջության առաջնայնությունը՝ «911»,«112», «102» և «103» ծառայություններում ահազանգողի տեղորոշման համակարգի ներդրումը հանդիսանում է կարևորագույն գործընթաց, որի շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը: Հաշվի առնելով նշվածը՝ հավանություն է տրվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում Օրենսգրքով նախատեսվելու է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված պաշտպանական որոշման դիմումին ներկայացվող պահանջները, դրանք քննելու կարգը, դատարանի կողմից ընդունվող ակտերը, դրանք բողոքարկելու կարգը և պաշտպանական որոշման դադարման հիմքերը:

Հավանություն է տրվել «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի պատշաճ գործարկումը:

Հավանություն է տրվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որը կապահովի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում տարկետումների կամ ազատումների տրման գործընթացի պատշաճ կազմակերպումը և իրականացումը, իրավակարգավորումների ամբողջականացումը, ինչպես նաև կնպաստի զինվորական ծառայության գրավչության բարձրացմանը: Նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀմիջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:

ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:

Կառավարության նիստերի դահլիճում հայկական արտադրության համակարգիչներ կգործեն. Փաշինյանը հորդորեց օգտվել հայկական արտադրանքից

Գործադիրի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ իրենց առջև տեղադրված են հայկական արտադրության համակարգիչներ: «Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում ոչ միայն ծրագրային ապահովման, այլև կոնկրետ արտադրանքի իմաստով»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Ազգային ժողովում ևս պետք է նման փոփոխություն տեղի ունենա: «Պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևստեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի հնարավորություն կա»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ՀՀ բոլոր քաղաքացիներին գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը: «Դա և՛ հաճելի է, և՛ շահավետ, և՛ մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,- ասել է վարչապետը:

Անցնելով նիստի օրակարգային հարցերի քննարկմանը՝ կառավարությունն որոշել է Ազգային ժողովի նախագահին առաջարկել 2018 թվականի հուլիսի 11-ին ժամը 11:00-ին գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան, որում կքննարկվի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև՝ մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենսդրական նախագծերը:

Գործադիրը հավանություն է տվել «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու, գույք ամրացնելու, ամրացված ու ազատված գույքը որպես բնաիրային օգնություն տրամադրելու, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը գույք նվիրաբերելու և ՀՀ կառավարության 2007 թ. N 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծին: Որոշման ընդունման նպատակը երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն է, շուրջօրյա հաստատություններից երեխաներին կենսաբանական ընտանիք վերադարձնելը և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնումն է:

Հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 17-ի N1018-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը: Որոշման նախագծով նոր խմբագրությամբ սահմանվել է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված` 2017թ. ընթացքում Սևանա լճից բաց թողնվող ջրի` 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ներում առաջացող լրացուցիչ շահույթի հաշվարկման կարգը: Նշված չափաքանակը գերազանցող ջրի քանակությունը բաց է թողնվել օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում և հնարավոր է դարձել էլեկտրական էներգիայի ավտոմատացված համակարգից ստացված տվյալների համաձայն առավել ճիշտ որոշել Սևանա լճից լրացուցիչ բաց թողնված ջրի հաշվին «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ում փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի քանակությունը, որի հիմքով էլ, կարգի համաձայն, հաշվարկվում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ներում էլեկտրաէներգիայի վաճառքից առաջացած լրացուցիչ շահույթները, որոնք այդ ընկերությունների կողմից, որոշման համաձայն, ենթակա են փոխանցման ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին:

Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծին: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2016 թ. նոյեմբերի 8-ին Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև ստորագրված համատեղ հայտարարությամբ, որով նախատեսվում է Հայաստանի պատմության թանգարանում ստեղծել «Հայ-իտալական մշակութային ժառանգության կենտրոն» մասնաճյուղ:

Այլ որոշումներ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը, ուստի նշված թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը: Դրանից ելնելով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» որոշման նախագծին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս նախագիծը բուռն քննարկումների պատճառ է դարձել: «Առավոտյան այս հարցով ինձ մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը բուռն քննարկում է տեղի ունեցել: Մենք եկանք այն եզրակացության, որ պետք է այս ոլորտում մեր քաղաքականությունը լրջորեն վերանայենք ու այլ մեխանիզմներ ունենանք, որ քաղաքականությունն արդյունավետ լինի: Այս պահին կշարժվենք այն տրամաբանությամբ, որը մինչ այս գործել է՝ արձանագրելով, որ մենք այս հարցը պետք է լուրջ վերանայենք: Այն պահից, երբ մարզիկները դադարեցնում են իրենց մարզական գործունեությունը, տարկետումն այլևս նրանց վրա չի տարածվում և նրանք պետք է զորակոչվեն բանակ: Այսինքն, բանակից ազատման մասին խոսք չի գնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Հաշվի առնելով շախմատ, բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել շախմատ, բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերն ընդգրկելու ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ: Անհրաժեշտ է նաև ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ցուցաբերած արդյունքները հաշվարկել ոչ թե 1-2-րդ, այլ 1-3-րդ տեղերի հաշվարկով՝ առաջնակարգ մարզիկներին աջակցելու համար՝ բացառությամբ նավամոդել և բազկամարտ մարզաձևերի, որտեղ արդյունքները կհաշվարկվեն միայն հաղթողների համար:


Թշնամին բացահայտ լկտիությամբ ներկայացնում է իր պատկերացրած «Թուրանական միջանցքի» հեռագնա նպատակները․ Ոսկանյան

Թշնամին բացահայտ լկտիությամբ ներկայացնում է իր պատկերացրած «Թուրանական միջանցքի» հեռագնա...

17:18

Պահանջում ենք դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների հալածանքները

Պահանջում ենք դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների...

16:44

«Չայնիի ոլորաններում» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հենապատին

«Չայնիի ոլորաններում» մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել...

16:18

Արդեն հունվարին «Մեր ձեւով» շարժումը հնարավոր է՝ հայտարարի քաղաքական միավոր դառնալու մասին

Արդեն հունվարին «Մեր ձեւով» շարժումը հնարավոր է՝ հայտարարի քաղաքական միավոր դառնալու...

16:04

Սեբաստիայի փողոցում «Volkswagen» մեքենա է այրվել

Սեբաստիայի փողոցում «Volkswagen» մեքենա է այրվել

15:55

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային

Լևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ...

15:35

Ուսուցիչների վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով․ Նախարար

Ուսուցիչների վարձատրության ֆոնդն ավելացել է ավելի քան 37 միլիարդ դրամով՝ 67%-ով․...

15:09

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Ուզբեկստանի կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահի...

14:48

Նոր Երզնկայի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է

Նոր Երզնկայի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը․ երեք...

14:14

Աննա Վարդապետյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի հետ

Աննա Վարդապետյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի...

13:33

ՀԱԿ-ը վստահ է, որ Միքայել Աջապահյանի գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի․ եթե ոչ ներպետական ատյաններում, ապա՝ ՄԻԵԴ-ում

ՀԱԿ-ը վստահ է, որ Միքայել Աջապահյանի գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի․ եթե ոչ...

13:08

«Խաղաղության խաչմերուկի» իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է նպաստել երկկողմ կապերի խորացմանը. Խաչատուրյան

«Խաղաղության խաչմերուկի» իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է...

12:35

Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե. Վարդան Ղուկասյանը շնորհավորել է Գյումրիի օրվա առթիվ

Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե. Վարդան Ղուկասյանը շնորհավորել է Գյումրիի օրվա...

12:09

Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել. Աբրահամյան

Բաքվի դատարանը գեներալ Լևոն Մնացականյանի դեմ «ցուցմունքների» շրջանակներում «վկա» է պեղել....

11:43

Գերաշնորհ Միքայել Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետևանք է. Թաթոյան

Գերաշնորհ Միքայել Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը ՔՊ իշխանության քաղաքական...

11:15

Գյումրեցին ուրիշ «խասյաթ» ունի՝ համառ է, բնույթով փոքր ինչ կոշտ, բայց նուրբ է հոգով. Շիրակի մարզպետը շնորհավորել է Գյումրու օրվա առթիվ

Գյումրեցին ուրիշ «խասյաթ» ունի՝ համառ է, բնույթով փոքր ինչ կոշտ, բայց նուրբ է հոգով. Շիրակի...

10:33

Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը 24 ժամով...

10:00

Միքայել Սրբազանին ազատազրկեցին 2 տարով

Միքայել Սրբազանին ազատազրկեցին 2 տարով

17:49

ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են. Զաքարյան

ԵՄ-ում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ռազմական կուրսի ուղղակի ազդանշան են....

17:15

Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում. ՔԿ

Հանցավոր խումբը կատարել է 4.5 մլրդ դրամի փողերի լվացում....

16:52

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը սուբսիդիա է տալիս

«Ժողովուրդ». Հունգարիան արգելում է ԵՄ-ին 100 մլն եվրո տալ ՀՀ-ին, իսկ Հայաստանը նրանց ընկերությանը...

09:46

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի ընտրություններում

«Փաստ». Ո՞ւմ թեկնածությունն են առաջադրելու Փարաքար համայնքի ղեկավարի...

09:31

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ են

«Փաստ». Նախընտրական գործընթացները Վաղարշապատում սկսվե՞լ...

09:26

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են նախապատրաստվում

«Հրապարակ». ԵԱՏՄ–ից կախվածությունը նվազեցնելու քայլեր են...

09:14

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն ծանոթացել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը խախտել է ԱԺ կանոնակարգը. հանձնաժողովի անդամները զեկույցին չեն...

09:01

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է իջեցրել

«Իրավունք». «Պատերով տալ, թող զգան մուրճի «հարվածները». Փաշինյանը նոր հանձնարարական է...

09:55

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:41

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի հաջողվել

«Հրապարակ». Դավիթ Համբարձումյանը հանդիպել է Աղազարյանին. համոզել չի...

09:30

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը  ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է ակնարկել Հայկ Սարգսյանը

«Իրավունք». «Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող «կոտրի», «լաբավոյ» դուրս կգամ թիմի դեմ». ի՞նչ է...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել Վաշինգտոնում

«Հրապարակ». ՔՊ–ում կասկածները խորանում են. ի՞նչ են իրականում ստորագրել...

09:16

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից մեկը»

«Ժողովուրդ». Ավինյանի հոր տան ճանապարհը՝ Շողակաթի «տուրիստական գրավչություններից...

09:02

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ քարոզչությունը

«Փաստ». Եթե անհանգստանալու բան չունեն, ինչի՞ համար է նման ագրեսիվ...

09:54

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

«Փաստ». Ո՞ւմ միջև է ընթանալու պայքարը Հայաստանում

09:44

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն վստահում

«Հրապարակ». Փարաքարի դեպքերից հետո իշխող թիմի վախերը մեծացել են. Արփինե Սարգսյանին չեն...

09:32

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է ծեծկռտուքով

«Հրապարակ» . «Արթիկ» ՔԿՀ-ում «դեբոշ» է եղել, որն ավարտվել է...

09:15

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ նախարարը

«Իրավունք». 50+ ձայները ՔՊ–ինն են լինելու. «վիզ է առել» ՏԿԵ...

09:02

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները դեռ թեժ քննարկվում են

«Ժողովուրդ». Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները...

09:56

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի հետ

«Հրապարակ». Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի...

09:43

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել են

«Հրապարակ». ՔՊ–ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել...

09:35

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները

«Փաստ». Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու...

09:02

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

«Հրապարակ». Արուսյակ Մանավազյանը «մանթրաժի» մեջ է

09:44

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել ՔՊ-ում

«Ժողովուրդ». Ընդդիմախոսների դեմ նոր արշավի պլան է մշակվել...

09:16

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի դիրքերից

«Իրավունք». Ավինյանն ամենևին էլ տխուր չէ ՔՊ վարչությունում հետնապահի...

09:02

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են նվերներ

«Ժողովուրդ». Թուրք գործընկերը՝ Միրզոյանին, չինացի գործընկերը Փաշինյանին տվել են...

09:52

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

«Հրապարակ». Ծանր ապրումներ ՔՊ–ում

09:45

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական կտա՞

«Հրապարակ». Ո՞ւմ թերացումն է եղել. ՆԳ նախարարը հրաժարական...

09:33

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը բացառելու համար

«Փաստ». Ի՞նչ է առաջարկում ՊՆ-ն նախազորակոչիկի, զորակոչիկի բժշկական կրկնակի հետազոտությունը...

09:16

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50 տոկոսով

«Փաստ». Ե՞րբ հնարավոր կլինի կենսաթոշակները բարձրացնել 50...

09:03

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյան

«Ժողովուրդ». Ով է Ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Արամազդ...

09:55

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը տվեց

«Ժողովուրդ». Վարդան Ղուկասյանի օրերը հաշված են. Փաշինյանը հրահանգը...

09:46

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

«Իրավունք». ԱԺ–ում Ալենի շուրջ սկանդալը պատահական չէր

09:34

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան թռիչքները

«Հրապարակ». Ինչու են դադարեցվում Կապան-Երևան...

09:17

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները ներկայացրեք»

«Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ական ակտիվին նոր հրահանգ է իջեցրել` «ինձ ցուցակները...

09:03

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3 օր

«Ժողովուրդ». ՔՊ վարչության ընտրությունների առեղծվածը չբացատրվեց. ի՞նչ էին հաշվում 3...

09:55

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Անդրանիկ Սիմոնյանը մեկնել Բաքու

09:44

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը

«Փաստ». Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա...

09:32

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի մտերիմները

«Հրապարակ». ՀԷՑ–ում նշանակումներն անում են Աննա Հակոբյանի...

09:15

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ շեմը

«Հրապարակ». Ինչու Փաշինյանի քավորը չհաղթահարեց ՔՊ վարչության անցողիկ...

09:02

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ սպասել

«Ժողովուրդ». Կկայանա «Ժողովրդավարության ֆորում»՝ բռնության ստվերում. ինչ...

09:52

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է փակել

«Հրապարակ». Օպերատիվ համարներ, թանկարժեք մեքենա. Փաշինյանն իմացել, բայց աչք է...

09:44

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

«Հրապարակ». ՀԷՑ–ի «հարցը» կքննվի դեկտեմբերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ նիստից

«Հրապարակ». ՔՊ-ում հասկացել են, որ անանուն նամակագիրը Հայկ Սարգսյանն է. մանրամասներ...

09:14

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է սպասվում Փաշինյանի աներորդուն

«Ժողովուրդ». ԱԺ նախագահից հետո Հայկ Սարգսյանի թիրախում կհայտնվի Անդրանիկ Քոչարյանը. ինչ է...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն են

«Հրապարակ». Փաշինյանի թիրախում Սիմոնյանն ու Ավինյանն...

09:52

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է պատկերի Արարատը

«Ժողովուրդ». Եթե Շվեյցարիան իր անձնագրերում կարող է պատկերել Ալպերը, ինչո՞ւ Հայաստանը չպետք է...

09:44

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից  ավել աշխատավարձ է ստանում

«Հրապարակ». Ռոմանոս Պետրոսյանն ամսական 5 մլն դրամից ավել աշխատավարձ է...

09:32

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների կգնա»

«Ժողովուրդ» . «Նիկոլ Փաշինյանը արտահերթ ընտրությունների...

09:15