Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է նախարարին կից հասարակական խորհրդի անդամներին, քննարկել համակարգին վերաբերող ամենատարբեր հարցեր: Միաժամանակ, առանձնացվել են առավել առարկայական և հանգամանալից քննարկում պահանջող խնդիրներ, որոնք հետագայում պետք է ընդգրկվեն խորհրդի առաջիկա նիստերի օրակարգում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Խորհրդի անդամներին հետաքրքրող ու հուզող հարցերից առանձնացվել են առողջության առաջնային պահպանման օղակի նյութատեխնիկական ապահովմանը և կադրերի վերապատրաստմանը, դեղերը դեղատոմսով բաց թողնելուն, բժշկասոցիալական փորձաքննությանը, բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտին առնչվող և մի շարք այլ թեմաներ:
Միաժամանակ, հանդիպման ընթացքում անցկացվել է վիճակահանություն` վերակազմավորելու հասարակական խորհրդի կազմը, ինչն օրենքի պահանջ է:
Վիճակահանության արդյունքներով` հասարակական խորհրդի կազմում կշարունակեն աշխատել Թևան Պողոսյանը, Վարդուհի Պետրոսյանը, Լիանա Յորդանյանը, Նաիրա Ղարախանյանը, Սուսաննա Հարությունյանը, Մարինա Մարգարյանը, Կարինե Աբելյանը, Հայկուհի Մինասյանը, Սիլվա Բարսեղյանը, Իռեն Սարգսյանը:
Խորհրդի կազմում կրկին վիճակահանության արդյունքներով չեն ընդգրվել Լուսինե Բուդաղյանը, Գևորգ Գրիգորյանը, Մովսես Արիստակեսյանը, Դոնարիկ Ալեքսանյանը, Սառա Պետրոսյանը:
Հասարակական խորհրդում առաջացած թափուր 5 տեղերը համալրելու նպատակով առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է մրցույթ. մանրամասները` կից հղումով` http://moh.am/uploads/hasrotacia.pdf:
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է ՀՀ առողջապահության նախարարության գործունեության հիմնական ուղղություններին կամ որոնք համապատասխանում են մի շարք այլ չափանիշերի:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15