Ավստրիայի նախագահ. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները խախտում են միջազգային իրավունք
04.07.18 | 21:37
Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները Գործողությունների համատեղ համապարփակ պլանի պատճառով, որոնք ազդում են երրորդ երկրների և Ավստրիայի վրա, միջազգային իրավունքի խախտում են, Վիեննայում այս մասին հայտարարել է Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը, փոխանցում է ТАСС-ը:
«Ավստրիան և Եվրամիությունը նպատակամիտված են Իրանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման համար պայմանների բարելավմանը: Դուք հասկանում եք, թե ես ինչ եմ ակնարկում: Ավստրիան ափսոսում է Գործողությունների համատեղ համապարփակ պլանից ԱՄՆ-ի դուրս գալու համար, մենք նաև ափսոսում ենք Իրանի դեմ պեատժամիջոցները վերականգնելու որոշման համար», - ասել է Վան դեր Բելենն Իրանի նախագահ Հասան Ռոհանի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում:
«Չէ որ խնդրի առարկան ոչ միայն Իրանի դեմ ուղղակի պատժամիջոցներն են, որոնք վնասում են Ավստրիային: Այդ երկրորդական պատժամիջոցներն իրենց արտերկրային կիրառման պատճառով խախտում են միջազգային իրավունքը: Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ի նկատամամբ այս տեսակետի կողմնակիցն է», - հավելել է նա:
Ինչպես հատկապես ընդգծել է Ավստրիայի նախագահը, Ավստրիան և Իրանըստիպված են հանդուրժել ապրելու այս բարդ ժամանակներում և միասին ելք որոնելու ստեղծված իրավիճակից:
Ռոհանին հուլիսի 4-ին պաշտոնական այց է կատարել Ավստրիայի մայրաքաղաք և բանակցություններ կվարի այդ երկրի ղեկավարության հետ, որը Եվրամիության խորհրդում նախագահում է 2018 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր: Այցի թեմա են դարձել Իրանի ատոմային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման քննարկումը, երկկողմ հարաբերությունները և Վեննայի և Թեհրանի առևտրական կապերը: