Հայաստանում բարձրացվում են անդրսահմանային ազդեցության արտակարգ իրավիճակների դեմ պայքարի կարողությունները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հուլիսի 4-ին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի «Նահատակ» պոչամբարում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը կազմակերպել էր դաշտային ուսումնավարժություն՝ «Պոչամբարի պատվարի վթարի դեպքում հակազդման գործողությունները և հնարավոր անդրսահմանային ազդեցության վերաբերյալ տեղեկության տրամադրման արդյունավետությունը Հայաստանի և Վրաստանի միջև» թեմայով:
Ուսումնավարժության հիմնական նպատակներն էին՝ ստուգել անդրսահմանային հնարավոր ազդեցության վտանգ պարունակող արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկության տրամադրման շղթայի արդյունավետությունն ազգային և միջազգային մակարդակներում (Հայաստանի և Վրաստանի միջև), ինչպես նաև փորձարկել ՄԱԿ-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) վթարային իրավիճակների ազդարարման ստուգաթերթը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել առաջարկություններ դրա բարելավման ուղղությամբ: Ուսումնավարժության ընթացքում նպատակ է եղել նաև ստուգել ՀՀ ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) և «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ վթարավերականգնողական ուժերի պատրաստվածությունն ու կոմբինատի ներքին/արտաքին ազդարարման համակարգի արդյունավետությունը, կատարելագործել արձագանքող ուժերի համագործակցությունն ու տեղեկությունների փոխանակման գործընթացը:
Վարժանքին մասնակցում էին ՀՀ Լոռու մարզպետարանի, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Լոռու ՄՓՎ աշխատակիցներ, Թումանյանի ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ և Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի վթարային ծառայությունը:
Սցենարի համաձայն՝ Լոռու մարզում մի քանի օր շարունակ տեղացած ուժեղ անձրևից հետո տարածքում գրանցվել էր պայմանական 6 մագնիտուտով երկրաշարժ, որի հետևանքով վնասվել էր կոմբինատի «Նահատակ» պոչամբարի պատվարը: Փլուզման հետևանքով տեղի էր ունեցել տարածքի աղտոտում՝ պոչամբարում կուտակված խյուսով և փակվել էր Ճոճկան գյուղ տանող ճանապարհը: Պոչամբարի լցվածքն արտահոսել էր Դեբեդ գետի ավազան՝ լցվելով Դեբեդի վտակ հանդիսացող Նահատակ գետ, ինչը կարող էր հանգեցնել նաև անդրսահմանային ազդեցության: Այդ մասին տեղեկությունը տրամադրվել էր հնարավոր ազդակիր հարևան երկրի՝ Վրաստանի համապատասխան կառույցին:
Սեղմ ժամկետում իրականացվում են բնակչության պաշտպանության համակարգը պատրաստականության բերման միջոցառումներ։ Լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունը ձեռնարկում է պոչամբարի պատվարի կայունացման և վերականգնման աշխատանքներ՝ օգտագործելով համապատասխան ինժեներական տեխնիկա:
Վարժանքին ներգրավված փրկարարներն իրականացնում են բնակչության և տարածքների պաշտպանության միջոցառումներ՝ հետախուզություն, տեղեկությունների տրամադրում, ազդարարում, կանխարգելիչ միջոցառումներ և վթարավերականգնողական աշխատանքների կազմակերպում։
Վարժանքն անցկացվում էր «Աջակցություն Հայաստանում արդյունաբերական կուտակիչ ավազանների՝ պոչամբարների անվտանգության բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են ՀՀ ԱԻ նախարարությունը և «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն։ Ծրագիրը ֆինանասավորվում է Գերմանիայի բնապահպանության նախարարության կողմից: Նպատակն է աջակցել Հայաստանում ու Վրաստանում արդյունաբերական ձեռնարկությունների ու ոլորտի իրավասու մարմինների կարողությունների զարգացմանը։
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
14:22
13:56
13:45
13:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01