Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը դեպի Հայաստան ներդրումների հոսք ու առևտրաշրջանառության աճ է ակնկալում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ և երկրում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորված, ԱՄՆ-ից ներդրումների ավելացման հնարավորություններին անդրադառնալով, Միլսը վստահեցրեց, որ Հայաստանի պատմության մեջ բացված այս նոր էջը ամերիկյան ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի՝ լինեն դրանք սփյուռքահ, թե ամերիկացի գործարարներ:
«Անցյալ շաբաթ ես Վաշինգտոնում էի՝ Սմիթսոնյան ժողովրդական կենցաղի փառատոնին, որտեղ Հայաստանն էլ էր ներկայացված: Թե Ամերիկայի սփյուռքից, թե այլ գործարարներից բազմաթիվ անգամներ լսեցի, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանի նկատմամբ: Կարծում եմ, եթե Հայաստանի նոր կառավարությունը հետամուտ լինի իր հանձնառություններին՝ արդարացի հասարակություն ձևավորելու, հավասար պայմաններ ստեղծելու և կոռուպցիան վերացնելու ուղղություններով, ապա շատ ավելի մեծ հետաքրքրվածություն կլինի այստեղ ներդրումներ իրականացնելու համար»,- նշեց Միլսը:
Նա ընդգծեց, որ ամերիկյան գործարարներին հետաքրքրում են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտները: Միլսը վստահեցրեց, որ Միացյալ Նահանգների հետ առևտրի և ներդրումների աճ պետք է ակնկալել:
14:10
13:58
13:45
13:22
13:04
12:55
12:45
12:21
12:04
11:58
11:46
11:29
11:03
10:45
10:21
09:56
09:46
09:33
09:19
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47