Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավոր Հարություն Մովսիսյանը մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը՝ բավարար հիմքեր չլինելու պատճառով: Հուլիսի 12-ի Վալերի Պերմյակովի գործով հերթական դատական նիստի ընթացքում նիստը նախագահող դատավորը ընթերցեց դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի կողմից հուլիսի 8-ին ներկայացրած միջնորդության որոշումը:
Միջնորդությանը միացել էին նաև մյուս փաստաբանները: Ինչպես որոշման մեջ նշված էր՝ տվյալ ինքնաբացարկի համար բավարար հիմքեր չկան: Հիմքերը բավարար չեն նաև ապացուցելու համար, որ դատավորը կաշկանդված է՝ ինչպես նշված էր միջնորդության մեջ: Ի դեպ, այս դատը անցավ միայն Պերմյակովի, լրագրողների ու իրավապահ մարմինների ներկայությամբ:
Դատական նիստին ներկա չէին դատապաշտպանը, դատախազը, Ավետիսյանների իրավահաջորդները և իրավահաջորդների շահերի պաշտպանները: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 29-ին:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան ժամը 06:00 ի սահմաններում նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող- ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել:
Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):
ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման: Ի դեպ, Tert.m-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, թե ինչու պաշտպանական կողմը չի ներկայացել դատական նիստին. «Մեզ համար ակնհայտ էր, որ դատարանը մերժելու է դատավորի նկատմամբ ինքնաբացարկի միջնորդությունը: Այդ պատճառով էլ դատական նիստին չենք մասնակցել»:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47