Սահմանադրական դատարանը թեկնածուների ընտրության, առաջադրման հարցում որևէ մասնակացություն չունի: Այսօր ՍԴ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում ՍԴ դատավորների ընտրության տապալմանը:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ ընտրության մեխանիզմը միջազգային պրակտիկայի հաջողված տարբերակներից մեկն է: «Այսինքն, երբ իշխանության 3 ճյուղերը որոշակիորեն մասնակցություն են ունենում դատավորի ընրությանը՝ դատավորների ընդահանուր ժողովը, հանրապետության նախագահը, կառավարությունը:
Հուսով եմ՝ այս քաղաքական իրավիճակը կանցնի, և մենք աշնանը կունենանք դատավոր, որովհետև ես ամենաշահագրգռվածն եմ 1 օր առաջ ունենալ նոր դատավորներ, որոնք նոր շունչ կտան դատարանին, վերջապես ծանրաբեռնվածությունը մի փոքր կթուլանա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք նոր Սահմանադրությունը համապատասխանում է նոր իրավիճակին, Թովմասյանը նախ հիշեցրեց, որ ինքը Սահմանադրության նախագծի մշակողներից է, ավելին՝ շեշտեց, որ առկա քաղաքական փոփոխություններից հետո էլ, եթե իրեն հնարավորություն տրվեր մշակել, ապա ինքը որևէ հոդված այլ կերպ չէր ձևակերպի, քան ձևակերպված է առկա Սահմանադրության մեջ:
«Իհարկե, սա չի նշանակում, որ այն, ինչ այսօր Սահմանադրությամբ ամրագրված է, բոլորին կողմ եմ եղել, բայց հանձնաժողովը կոլեգիալ մարմին էր, որտեղ եղել են մտքերի, գաղափարների բախումներ: Մեկս մյուսին համոզել ենք, և որոշ դեպքերում էլ ես մնացել եմ փոքրամասնության մեջ»,- նշեց ՍԴ նախագահը:
Թովմասյանը, խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՍԴ դիմելու մասին, տեղեկացրեց, որ գործը վարույթ է ընդունվել, և սեպտեմբերին կամ հոկտեմբերին կլինի գործի քննությունը:
ՍԴ նախագահն անդրադարձավ նաև իր հրաժարականի հետ կապված պահանջին և հայտարարեց. «Չեմ պատրաստվում, իմ օրակարգում նման բան չկա: Գիտեք՝ եթե երկրում տեղի ունեցող քաղաքական իշխանության փոփոխության արդյունքում պետք է փոխվի նաև դատական իշխանություն, ապա Սահմանադրության մեջ մի բան այնպես չէ գրված:
Եթե այդ տեսանկյունից նայենք, ապա դատարանում դատավորները, որոնք այս պահին պաշտոնավորում են, դեռևս մի մասը նշանակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի, մի մասը՝ Ռոբերտ Քոչարյանի, մի մասը՝ Սերժ Սարգսյանի ժամանակ, բայց երբեք ոչ մեկի մոտ հարց չի առաջացել, որ պետք է փոխվի: Դատական իշխանության առանձնահատկությունը հենց այն է, որ ինքը քաղաքական պրոցեսներից դուրս է, քաղաքական իշխանության հետ չի փոխվում, եթե փոխվի, ուրեմն անկախ չէ»:
Հրայր Թովմասյանը շեշտեց, որ դատական իշխանության անկախության հիմնական գրավականն այն է, որ ոչ թե ով է նշանակում, այլ ով կարող է հանել նրան աշխատանիքց, այսինքն՝ լիազորությունների դադարեցման մեխանիզմ է անկախության գրավականը: Նա վստահեցրեց, որ իր նախկին կուսակցական՝ ՀՀԿ-ական լինելը չի խանգարում, քանի որ իր մեջ այդ պայքարում վերջնականապես հաղթել է գիտնական իրավաբանը:
Ըստ նրա՝ թե ինքը, թե դատարանի մյուս դատավորները դրսևորել են քաղաքական զսպվածություն: Նա չհերքեց, որ հաղափոխության ընթացքում հանդիպել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Հանդիպել եմ հրաժարականից 2 օր հետո, սակայն զուտ անձնական հանդիպում էր»,- հավելեց Թովմասյանը:
Վերջինս հստակ պատասխան չտվեց՝ արդյոք կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ, սակայն նկատեց, որ ԱԺ-ն ներկայումս գործում է, ավելին՝ հաստատեց, որ գործելը չի հակասում Սահմանադրությանը:
«Քվեարկությունները ցույց են տալիս, որ կառավարությունն ունի իրեն աջակցող մեծամասնություն, չի եղել այս ժամանակահատվածում որևէ հարց, որը կառավարության նախաձեռնություններից չընդունվի»,- շեշտեց նա:
Հրայր Թովմասյանն, անդրադառնալով ՍԴ նախկին անդամներից մեկի հայտարարությանը, թե նախկինում իրենց որոշումների վրա ճնշում է եղել, նշեց, թե նախկին իրադարձությունների մասին խոսել չի կարող, բայց վստահեցնում է, որ այսօր ճնշման նշույլ անգամ չկա:
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
13:16
12:49
12:34
12:22
12:07
11:49
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
15:33 24.06.25
11:21 24.06.25
14:47 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03