Ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ քննարկումները մի քանի ֆորմատով շարունակվում են։ Քննարկումներ է անցկացնում և՛ կառավարությունում ձևավորված հանձնաժողովի կազմը, և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները՝ ԱԺ-ում։
Հնչում են առաջարկություններ, որոնք կամ արժանանում են հավանության, կամ ոչ։
ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, օրինակ, երեկ առաջարկեց կոնկրետ անձի, բարերարի անունով նախընտրական դաշինք կամ կուսակցություն չգրանցել, քանի որ այդ մարդը բարեգործությամբ է զբաղվում և կարող է դա ազդեցություն ունենալ ընտրության ելքի վրա։
Առաջարկից հետո հնչեցին կարծիքներ, թե օրենքն այդ հարցը կարգավորում է, սակայն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ օրենքը այդ հարցը չի կարգավորում։ «Օրենքն ասում է՝ նախընտրական շրջանում 40 կամ 21 օրվա ընթացքում, իսկ մինչև այդ շրջանը, բնականաբար, ցանկացած հայտնի գործարար, բարերար բարեգործություններ անել և հետո իր անվամբ գրանցել դաշինք և կուսակցություն և դրանով փորձել ձայն հավաքել։ Մենք առաջարկում ենք՝ բարեգործության այդ ընթացակարգերը, որոնք կարող են օգտագործվել ընտրությունների ժամանակ, խստացվեն։ Չպետք է լինի այնպես, որ բարեգործի անունով գրանցվի որևէ դաշինք»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ պետք չէ սա անձնավորված ընդունել, ինչ-որ մեկի դեմ պայքար համարել։ Սա պարզապես պետք է ընդունել պայքար մաքուր, արդար, թափանցիկ ընտրություններ ունենալու համար։ «Ես կարծում եմ՝ այստեղ խնդիր չկա, և մենք դա անելու ենք։ Դա մեկ փոփոխության հարց է և այդ օրենքի, փոփոխության կիրառելու, հետևելու հարց է։ Իսկ եթե նորմալ հետևեն՝ կկիրառվի»,- ասաց Մարուքյանը։
Մեր դիտարկմանը՝ այդ բարեգործ-գործարարները արդյո՞ք չեն գտնի այլ մեթոդ ընտրողի վրա ազդելու համար, պատգամավորը նկատեց. «Գիտեք, նաև ընտրական օրենսդրությամբ, «Ելք»-ի առաջարկությունների համաձայն, առաջարկվում է, որպեսզի ոստիկանության մեջ համապատասխան ստորաբաժանում ստեղծվի ընտրությունների ժամանակ հետևելու այդ ապօրինություններին, ապօրինի գործընթացներին և ցանկացած օրենքը խախտողի ձեռքը կբռնվի։ Ես համոզված եմ, որ եթե այս մեխանիզմները լինեն, մենք կունենանք մաքսիմալ արդար ընտրություններ։ Ընտրախախտումների փորձեր կլինեն, բայց եթե կա քաղաքական կամք, կան նաև համապատասխան մեխանիզմներ, հետևաբար խնդիր չեմ տեսնում։ Մենք ամեն բան անելու ենք արդար ընտրություններ ունենալու համար»։
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02