Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, որի ընթացքում կոմբինատի ղեկավարները նրան են ներկայացրել ընթացիկ իրավիճակը, ցուցանիշներն ու զարգացման ծրագրերը, տեղեկացնում է Primeminister.am–ը:
Մասնավորապես, տեղեկացվել է, որ իրականացված 20 մլն դոլարի ներդրումային նոր ծրագրով կոմբինատում ներդրվել են ժամանակակից նորագույն սարքավորումներ, որոնք հնարավորություն կտան շահագործել նաև ցածր պարունակությամբ հանքաքարերը:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը եղել է «Սյունիք Ֆուդ» գործարանում: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ նոր ներդրողների հետ պայմանավորվածության արդյունքում արդեն իսկ լուծվել են ֆինանսական խնդիրները և առաջիկայում գործարանը կսկսի ծավալուն գործունեություն՝ զբաղվելով մրգի ու բանջարեղենի պահածոների արտադրությամբ:
Նշվել է, որ ընկերությունում կստեղծվի 300 նոր աշխատատեղ, իսկ արտադրանքը նաև կարտահանվի: Նիկոլ Փաշինյանը ողջունել է իրականացվող աշխատանքները, արտադրության ընդլայնումն ու աշխատատեղերի ստեղծումը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը:
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը եղել է նաև Պաշտպանության նախարարության N զորամասում՝ զրուցել զինծառայողների և սպայական անձնակազմի հետ, ծանոթացել ծառայողական ու կենցաղային պայմաններին:


15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44