Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործման թույլտվությունները տրվել են կոռուպցիայով՝ ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ այդպիսի բաներ արած մարդիկ կանգնեն պատասխանատվության առաջ: Այս մասին այսօր Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրով «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչերի և բնապահպանների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցուպատասխանի ժամանակ Ջերմուկ համայնքի բնակիչ Կորյուն Ստեփանյանը խնդրեց վարչապետին ստուգումների ընթացքում հանքի շահագործման թույլտվությանը, տրված լիցենզիաների իրավականությանն ուշադրություն դարձնել:
«Բոլորս էլ գիտենք, թե նախկին կառավարությունն ինչ պայմաններում կարող է տված լինել թույլտվություններ: Լիդիանի հետ կապված, բոլորս քիմիկոսներ, երկրաբաններ չենք, բայց ինձ թվում է՝ յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ հասկանում է, որ սա մահաբեր հանք է:
Կան փաստեր, թե ինչպես է «Լիդիանն» արդեն կոծկում՝ թունավորված ջրերը գետնի տակ անցկացնելով: Մեր խնդրանքն է՝ անաչառ լինել, ստուգումներ կատարել, թե թույլտվություններն ինչ ճանապարհով են տրվել»,- ասաց բնակիչը:
Կորյուն Ստեփանյանը նաև հայտարարեց, որ «Լիդիան Արմենիայի» կողմից Ամուլսարի հանքում կատարած աշխատանքները նախագծից շեղված են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ կառավարությունը նշված խնդիրները պատշաճ կարգով չհետաքննելու ոչ մի պատճառ և ոչ մի խոչընդոտ չունի:
«Ես ուղիղ ասեմ՝ այն, ինչը դուք ասում եք, եթե պարզվի՝ իրականություն է, և մեր բնապահպանության նախարարը և Բնապահպանության տեսչության ղեկավարն ասում են, որ մենք այդ ամենը ստուգելու հնարավորություն ունենք, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ եթե այդպիսի բաներ են տեղի ունեցել, ապա այդպիսի բաներ արած մարդիկ կանգնեն պատասխանատվության առաջ: Բայց դա չի կարող լինել ուղղակի հայտարարությունների հիման վրա, որովհետև մարդուն դատապարտում են ապացույցների հիման վրա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
11:35
11:17
10:54
10:29
10:02
10:01
23:39
21:53
21:44
21:21
15:57
15:33
15:15
14:54
14:47
14:36
14:19
14:03
13:48
13:33
15:57 24.06.25
21:53 24.06.25
12:43 23.06.25
16:45 23.06.25
15:25 23.06.25
11:21 24.06.25
15:33 24.06.25
14:47 24.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03