Արցախում փոքր տնտեսվարողների համար սպասվում է հարկային բեռի աննախադեպ նվազում. Ստեփանակերտում՝ 50%-ով, շրջաններում՝ 70%-ով:
Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում գրառում է կատարել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: Պետնախարարը մասնավորապես գրել է, որ փոքր ձեռնարկատերերը ինչպես բոլոր զարգացող երկրներում, այնպես էլ Արցախում, բիզնեսի տեսանկյունից ամենախոցելի խումբն են։
«Հաշվի առնելով այս խմբի քաղաքացիների՝ սեփական ապրուստը հոգալու և բարեկեցությունն ապահովելու հայտնի դժվարությունները՝ նախաձեռնել ենք օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ, որոնք հարկային էական իջեցում ու վարչարարական թեթևացում են բերելու փոքր (գերփոքր) ձեռնարկատիրությանը՝ խորհրդանշական, եթե չասենք՝ զրոյական աստիճանի հասցնելով հարկային պարտավորությունները։ Մասնավորապես՝
• 10մ² առևտրական տարածքը չգերազանցող և վարձու աշխատող չունեցող առևտրական օբյեկտներում գործունեություն իրականացնող փոքր սուբյեկտներին (թվով շուրջ 300) հնարավորություն կընձեռնվի աշխատել արտոնագրային վճարների համակարգով։ Վերջիններիս հարկային բեռը Ստեփանակերտ քաղաքում կնվազի 50%, շրջաններում՝ 70%։
• Նշված սուբյեկտները կազատվեն գրանցման գրքերի վարման, հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հարկային մարմիններ հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման պարտավորությունից։ Վերոնշյալ հարկ վճարողների բեռը կնվազի տարեկան 17 մլն դրամով։
• Արտոնագրային վճարներով հարկվող շեմը տարեկան 7 միլիոն 200 հազար դրամից կբարձրացվի 12 միլիոն դրամի, ինչի շնորհիվ կընդլայնվի այս հարկատեսակով հարկման շրջանակները` ներառելով ավելի մեծ թվով փոքր սուբյեկտների»,- նշել է Գ. Մարտիրոսյանը։
16:02
15:33
14:13
14:12
14:05
14:00
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44