Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հրաման է ստորագրել, որով հաստատել է օտարերկրյա պետությունում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` Հայաստան վերադառնալու և (կամ) բնակություն հաստատելու դեպքում այդ պետությունում նրանց անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից այդ անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում բացված կուտակային կենսաթոշակային հաշիվներին գումարները փոխանցելու կարգը և օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստրը վարողին տրամադրելու կարգը և այդ տեղեկատվության կազմը:
Որոշումն ընդունվել է հունիսի 13-ին, ուժի մեջ է մտնելու հուլիսի 12-ին:
ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱՅԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՐԱՆՑ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ
1) անձը հաստատող փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում՝ երկքաղաքացիների) համար՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,
2) սույն կարգում օգտագործվող մյուս հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) և «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող նշանակությունները:
1) օտարերկրյա պետությունում անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգից գումարները ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգ փոխանցելու վերաբերյալ դիմում, որում նշվում են`
ա. քաղաքացու անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
բ. քաղաքացու հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում).
գ. քաղաքացու էլեկտրոնային հասցեն (առկայության դեպքում).
դ. պետության (պետությունների) անվանումները, որտեղ քաղաքացին անդամակցել է կուտակային կենսաթոշակային համակարգի.
ե. այն էլեկտրոնային հասցեն, որով, դիմումը մերժելու դեպքում, պետք է տեղեկացնել կամ այն անձի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, ում պետք է հանձնել դիմումը մերժելու մասին պատասխանը.
զ. եթե դիմումը ներկայացրել է մասնակցի լիազորած անձը` դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, բնակության վայրի հասցեն,
2) քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը, իսկ լիազորված անձի կողմից դիմում ներկայացվելու դեպքում` նաև լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթը և լիազորագիրը,
3) ՀՀ կուտակային կենսաթոշակային համակարգում քաղաքացու անունով բացված կենսաթոշակային հաշվի համարը:
1) քաղաքացու անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
2) օտարերկրյա պետությունում մասնակցի անդամակցած կուտակային կենսաթոշակային համակարգի անվանումը,
3) համապատասխան կազմակերպության լրիվ անվանումը և գումարները փոխանցող կազմակերպության լրիվ անվանումը, եթե փոխանցումը փաստացի իրականացնողը չի հանդիսանում համապատասխան կազմակերպությունը,
4) կուտակված ընդհանուր գումարը` արտահայտված այն արժույթով, որով դրանք կուտակվել են` տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ,
5) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված՝ ազատ փոխարկելի արտարժույթների (ԱՄՆ դոլար, եվրո, ռուսական ռուբլի) կազմի մեջ մտնող արտարժույթը (ISՕ (ԻՍՈ) կոդը), որով համապատասխան կազմակերպությունը կարող է փոխանցել մասնակցի կենսաթոշակային հաշվում կուտակված դրամական միջոցները,
6) այն հաշվեհամարը, որից փոխանցվելու են գումարները,
7) տեղեկանքը տալու օրը, ամիսը, տարեթիվը:
ԿԱՐԳ
ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ
1) անձի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը,
2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում),
3) նշում աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակման առկայության կամ բացակայության վերաբերյալ,
4) բժշկասոցիալական փորձաքննական որոշման համարը:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված տեղեկատվությունը Գործակալությունը փոխանցում է մասնակիցների ռեեստր վարողի հետ փոխհամաձայնեցված` թղթային կամ էլեկտրոնային եղանակով:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42