Թուրքիայում կայացած արտահերթ նախագահական ընտրություններում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական մրցակից, Ժողովրդահանրապետական կուսակցությունից Մուհարրեմ Ինջեն պնդել է, որ մոտ ապագայում Թուրքիայում կանցկացվեն նոր արտահերթ նախագահական ընտրություններ, գրում է թուրքական diken.com.tr կայքը։
«Նորից արտահերթ ընտրություն կլինի, ու այս անգամ Էրդողանն ինձ կշնորհավորի»,- ասել է Ինջեն։
Նա հայտարարել է, որ չի դադարեցնելու իր պայքարն ու հուլիսի 9-ին՝ Էրդողանի երդմնակալության օրը նոր շարժում է սկսելու՝ կուսակցության շարքերը համալրելով նոր երիտասարդներով։ Նա նշել է, որ ավելի շատ աջակիցներ է հավաքելու՝ ընտրությունների ժամանակ ստացած 15 մլն ձայնը հասցնելով 30 մլն-ի։
Ըստ Ինջեի՝ նա հաղթելու է հաջորդ ընտրություններում առնվազն 51 տոկոս ձայնով։
«Այժմ մեր կուսակցությունն ունի 1 մլն 250 հազ. անդամ։ Մենք ևս 1 մլն 250 հազ. նոր անդամ կընդգրկենք մեր շարքերը, դրանք կլինեն հիմնականում 18-35 տարեկան անձինք։ Մեր ստացած 15 մլն ձայնը կհասցնենք 30 մլն-ի, մենք կդարձնենք մեր կուսակցությունը բոլորի կուսակցությունը, 81 մլն մարդու կուսակցությունը։ Եթե 30 տոկոս հավաքել ենք՝ 40-ն ու 50-նն էլ կանցնենք», - ասել է Ինջեն։
Հունիսի 24-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել էր 52,6 տոկոս ձայնով։ Ինջեն ստացել էր ձայների 30,6 տոկոսը։
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44