ՆԱՏՕ-ն չի ուզում լինել նախահարձակ, բայց ուզում է ցույց տալ, որ Ռուսաստանը խստորեն կպատժվի, եթե անի համապատասխան կամ ոչ համապատասխան քայլեր ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդեպ: Այս կարծիքին է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցիացված փորձագետ Գևորգ Մելիքյանը, ով հետևել է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին անմիջապես Վարշավայում:
Նշենք, որ այսօր ՄԱՀՀԻ-ում կազմակերպվել էր «ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթաժողովի հետքերով. Ի՞նչ սպասել հետո» թեմայով քննարկում, որի ժամանակ Գ. Մելիքյանը ներկայացրեց «Վարշավյան գագաթաժողովի նոր շեշտադրումները և ղարաբաղյան հակամարտությունը» զեկույցը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը շատերը պատմական համարեցին, քանի որ այն տեղի էր ունենում լրջագույն մարտահրավերների համատեքստում, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս էր ասում դրա մասին:
Խոսելով այն մասին, թե արդյոք այս ամենը տանո՞ւմ է դեպի սառը պատերազմ, Գ. Մելիքյանը նկատեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հիմնական շեշտը դնում էր այն բանի վրա, որ ՆԱՏՕ-ն չի ուզում բախում, չի ուզում խնդիրներ առաջացնել հարևան երկրների համար. «Բայց ՆԱՏՕ-ի երկրներն ունեն անվտանգության խնդիր, և այդ Հյուսիսատլանտյան դաշինքը պահանջ է ներկայացրել անվտանգությունն ապահովելու: ՆԱՏՕ-ի անդամ երկրները հասկանում են, որ Ռուսաստանը ոչ միայն չի ցանկանում նահանջել, այլև շարունակում է ավելի ագրեսիվ դառնալ»:
Գ. Մելիքյանը կարծում է՝ Հյուսիսատլանտյան ընտանիքը խստորեն միավորվում է: Ըստ նրա՝ դա առաջին բանն է, որ կարելի է տեսնել այս գագաթաժողովից, որի ապացույցը եղավ այն, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն ստորագրեցին շատ «կարևոր» մի համաձայնագիր:
«Ռուսաստանին հստակ ասվում է, որ ՆԱՏՕ-ն վերականգնում է իր հին ռազմավարությունը, որը կոչվում է՝ սանձահարում կամ զսպում: Խոսքը վերաբերում է սառը պատերազմի տարիներին միջուկային զսպմանը, երբ Խորհրդային Միությունը և Արևմուտքի երկրներն ունեին միջուկային բազա և կարողանում էին մեկը մյուսին զսպել և թույլ չտալ, որ պատերազմ սանձազերծվի: Այս մոտեցումն աշխատեց, դրա համար մենք չունեցանք միջուկային բախում: Ռուսաստանին հստակ հասկացվում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն այլևս չի պատրաստվելու սպասել երկար և միայն թողնել Ռուսաստանի քմահաճույքին, թե ինչպես Ռուսաստանն իրեն կպահի: Ինքն ուժեղացնում է իր սանձահարման մեխանիզմները»,- նշեց փորձագետը:
Նա կարծում է՝ ՆԱՏՕ-ն չի ուզում լինել նախահարձակ, բայց ուզում է ցույց տալ, որ Ռուսաստանը խստորեն կպատժվի, եթե անի համապատասխան կամ ոչ համապատասխան քայլեր ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդեպ: Նրա խոսքով՝ փաստացի ՆԱՏՕ-ն համախմբվում է, և գուցե դրա համար է ՌԴ-ն ասում, որ «ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ»:
Անդրադառնալով ԼՂՀ խնդրին՝ Գ. Մելիքյանը նկատեց, որ այդ առումով Ուելսյան գագաթաժողովի և Վարշավայի գագաթաժողովի վերջնական ընդունված փաստաթղթերի մեջ տեքստային որևէ տարբերություն գոյություն չունի, «մաքուր «քոփի- փեյսթ» է արված. ԼՂՀ-ի մասով որևէ բան չի փոխվել»:
Նա նշեց, որ շատ բարդ է ասել, թե ինչո՞ւ էր մասնակցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Կարևոր էր հայկական կողմից մասնակցությունը, բայց ինձ թվում է՝ սա ավելի շատ կապված էր Լեռնային Ղարաբաղի և Ալիևի ակտիվության հետ, քան Ռուսաստանի ինչ-որ խնդիրների հետ: Սերժ Սարգսյանը երևի թե փորձեց կասեցնել Ալիևի առաջխաղացումը, որպեսզի ԼՂՀ հակամարտության վերաբերյալ չընդունվի որևէ բանաձև, որը կվնասեր հայկական կողմին: Տեսնում ենք, որ ԼՂՀ հակամարտության կարգավորումը, կարծես, առաջնահերթություն չլինի հայկական կողմի համար, թեև մենք անընդհատ ենք դրա մասին խոսում, բայց անընդհատ մենք այն ուշացնում ենք և անորոշության մեջ ենք պահում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22