Մայր Աթոռի դիվանատանը քաշքշոց տեղի ունեցավ հոգևորականների ու «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների միջև, ովքեր, արդեն տևական ժամանակ է, պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:
Հոգևորականներից մեկն էլ՝ դիմելով ոստիկաններին ասաց. «Սիրելի՛ ոստիկաններ, խնդրում ենք՝ կարգուկանոնն ու լռությունը պահպանվի»:
Ցուցարարները պնդում են, որ իրենց հայհոյել են հոգևորականները ու ծեծել են. «Անգամ լրագրողի են ծեծում, տեսեք՝ ինչ են անում, հայհոյում են հոգևորականները»:
Նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն չեն թողել մտնել Դիվանատուն, հայհոյել են, քաշքել, որի տեսանյութը կա, և ինքը դիմելու է իրավապահներին:
Ցուցարարները պահանջում էին իրենց ցույց տալ գանձատանը պահվող սուրբ մասունքները:
Այնուհետև ցուցարարները նշեցին, որ պահանջում են, որ ցուցադրվի Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդը, որն, ըստ իրենց տեղեկությունների վաճառվել է:
Արշակ Սրբազանն ասաց, որ այն չի վաճառվել, պարզապես մի մասը նվիրվել է ռուս քաղաքապետին:
Դրանից հետո ցուցարարները հայտնեցին, որ շարունակելու են մնալ Վեհարանի տարածքում. «Մենք անժամկետ մնալու ենք այստեղ, մինչև Գարեգին Բ-ն հրաժարական տա, և Ազգային անվտանգության ծառայությունը տանի նրան, որովհետև նա ազգային արժեք է պատճառել»:
Դիվանապետ Արշակ Սրբազանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպել է ցուցարարների հետ, կոչ արել, որ թողնեն իրենց բողոքի արտահայտման այս ձևը և իրենց ոճն ու մեթոդները պետք է տարբերվեն այն մարդկանց ոճից, ովքեր իրենց համարում են եկեղեցուց դուրս:
Միջամտելով Կարեն Պետրոսյանը հարցրեց՝ այդ դեպքում ինչո՞ւ իր հորդորները հոգևորականները չլսեցին, երբ հորդորեց չքաշել ցուցարարներին, ինչու են խփում աղջիկներին, Սրբազան Հայրն ասաց, որ պատասխանում է լրագրողների հարցերին:
Հարցին, թե իրականում Սուրբ Գեղարդից մաս վաճառվել կամ նվիրվել է այլ անձի, կառույցի հոգևորականն ասաց, որ եկեղեցիների միջև նման պրակտիկա կա, իսկ թե կտրվել կամ կոտրվել հետո է նվիրվել, ինքը չի կարող ասել:
Հարցին, թե այդ մասին հանրությունը տեղեկացվել է, ասաց, որ « Շողակաթ» հեռուստաալիքով ցուցադրվել է:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15