Վիզաների ազատականացման գործընթացը կախված է Եվրամիության կողմից Հայաստանի առջև դրված մի քանի հստակ պահանջ կատարել-չկատարելուց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:
«Դա, այսպես կոչված, տնային աշխատանք է, որը կատարելու դեպքում Հայաստանը կստանա վիզայի ազատականացման ռեժիմ: Բնականաբար, սա մեկ օրվա, մեկ ամսվա, մեկ տարվա աշխատանք չէ: Պետք է պարզապես բարեխղճորեն կատարել տնային աշխատանքը, որպեսզի արդյունքում պետությունը պատրաստ լինի վիզաների ազատականացման, և միգրացիայի ոլորտում սպառնալիք չպարունակի ԵՄ համար»,- նշեց Մեհրաբյանը:
Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ վիզաների ազատականացումը քաղաքական հարց է և եթե կա քաղաքական որոշում, որ պետությունը տնային աշխատանքը կատարելու դեպքում կստանա համակարգը, մնում է այն իրականացնել:
Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու հանգամանքը կարող է ստվերել վիզաների ազատականացման գործընթացը, եթե Հայաստանը «ցույց չտա, որ ազատվում է ռուսական քրեական, կոռուպցիոն համակարգին մաս կազմելուց»:
«Կոռուպցիայի հետ կապված կարևոր քայլեր են արվում: Դրանք համակարգային չեն, բայց թիրախային են, ինչը վատ չէ: Հայաստանը պետք է ապացուցի, որ սուվերեն պետություն է»,- ասաց վերլուծաբանը:
Հարցին, թե ԵՄ-ն շարունակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել, և Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ, լինելու է առաջինը, ով կստանա առանց վիզայի ռեժիմ: Արդյոք ԵՄ-ն պատրա՞ստ է մի կողմ դնել իր հարաբերությունները ՌԴ-ի հետ, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ ԵՄ-ն պատրաստ է և միայն նրա համար, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է՝ գործընթացը չի չեղարկվի, «մնում է կատարել տնային աշխատանքը»:
«ՀՀ-ն գտնվում է Հարավարևելյան Եվրոպայում, այս տարածքի անբաժանելի մասն է: Հայաստանը Եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է: Կարող ես լինել ԵԱՏՄ անդամ, լինել նորմալ պետություն, որը ԵՄ-ի համար կդառնա կարևոր գործընկեր, ոչ թե սպառնալիք, ստանալ վիզայի ազատականացման ռեժիմ»,- շեշտեց նա:
Միաժամանակ նա նշեց, որ Ռուսաստանի համար ՀՀ-ի՝ վիզայի ազատականացման ռեժիմն անցանկալի կլինի, նրանք կքննադատեն Հայաստանին, կսկսվի «նոր վայրահաչոցի ալիք»:
Դիտարկմանը, թե գերմանաբնակ փորձագետ Ալեքսանդր Ռարի խոսքով՝ վիզաների ազատականացումը կոնֆետ է, և Եվրամիությունն օգտագործում է այն պետություններին գայթակղելու համար, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ Ալեքսանդր Ռարը պուտինյան լոբբիստներից է, և նրա մտքերը պատական չեն:
«Դա ո´չ կոնֆետ է, ո´չ էլ քաղցր մեկ այլ բան: Ամեն ինչ կարելի է այդպիսին կոչել: Դա կախված է կոչողի կարծիքից»,- նշեց նա:
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03