Մարդ որքա՞ն կարող է հողաթափային տրամաբանություն և դրամապանակային նպատակներ ունենա, որ դրա արդյունքում իր դոնդողաբովանդակ ուղեղով վարկաբեկի քաղաքական այս կամ այն ուժին, դրա համակիրներին, համախոհներին: Էս ուր ե՞նք հասել: Որքան պարզունակ ու կանխատեսելի պետք է լինի մեկը, ով Ազգային Ժողովում կանանց հակադրվող <<քաջարի մարտիկ>> է, իբր, բայց երբ նրան հրավիրում են հրապարակային, կիրթ բանավեճի / ի պատիվ Նիկոլի, բարձր կարծիք ունեմ նրա հռետորական հմտության ու գրագիտության առնչությամբ../, հրաժարվեց: Հիմա կրակն ընկա՞նք, որ ԱԺ-ում արձակուրդ է, և կանայք էլ զբաղված են իրենց առտնին, ոչ քաղաքական գործերով...
Տղերք, ասում եք, քաղաքականության մեջ կին-տղամարդ չկա: Եթե այդպես է, ինչու՞ եք նախընտրում միայն կանանց հետ վիճել, թե՞ մտավախություն ունեք, որ երբ արդեն տղամարդկային / բառի որակական ու կառուցողական-բովանդակային իմաստով/ բանավեճի պարագային Վեճին փոխարինելու է Բանը / ի սկզբանե Բանն էր/ և ասելիքի, փաստարկների, հիմնավորումների մեջ դառնալու եք միայնակ հպարտությամբ գոյող կռվարար, որի Գործը չկա, միայն Խոսքն է, թեկուզ՝ գեղեցիկ ու ամբոխահաճո...
Ուրեմն, ազնիվ եղեք, տղերք, կանանց հետ վիճելուց հետո տղամարդկանց էլ հերթ տալ ու ապացուցել, թե քաղաքականության մեջ կին ու տղամարդ չկա, կա մարդ, մարդկային արժեք, չափանիշներ: Մարդկային եղեք, տղե՛րք...
Ես պատեհություն եմ ունենում ժամանակ առ ժամանակ շրջել քաղաքի տարբեր հատվածներով և որոշակի դիտարկումներ, եզրահանգումներ անել: Նախ, որպես կանոն, հանդիպում են այնպիսի հոգտնատանջ, համահարթեցված դեմքով երիտասարդների, որոնք թումանյանական ՛՛Հառաչանքի՛՛ հերոսի պես լսելի ու անլսելի հոգոցով ներդաշնակված են սրճարանների նստարան-բազմոցներին՝ վայելելով նարգիլեն կամ դրա միջոցով դարդերը քամուն տալով:
Մի քանիսն էլ՝ իբր հանրապես ու քաղաքականապես ավելի ակտիվ ու նախաձեռնող հատվածն էլ դեգերում են օպերայի մատույցներում, հընթացս ու զուգահեռաբար ցեխ շպրտելով մյուսների հասցեին, որոնք իրենց հետ չեն: Անունների հարց չկա: Խնդիրն ու երևույթն է մտահոգիչ: Ֆեյսբուքյան լրտեսների, ֆեյքերի, փողոցային կենցաղավարության ու արտահայտչամիջոցների հեղեղ է սկսել նախընտրական այս մեծ հարահոսում: Քաշային կարգերը խառնում են, շփոթում են անձերին, պատվեր են կատարում: Ամեն ինչ գլխիվայր շրջվել է:
Խորհելիք թեմաները շատ են: Բայց երկարաշունչ գրությունների ժամանկներն անցել են: Առաջարկում են վիրտուալ ծեքծեքումների, հայհոյանքների, անհանդուրժողականության <<դպրոցականներին>> մեկընդմիշտ սերտել հիմնարար սկզբունք-ԴԱՍԸ՝ չանցնել անձնականության դաշտ և քննադատությունն ու համագործակցությունը խարսխել բարոյականության, հարգանքի և փոխադարձ հանդուրժողականության առողջ հենքի վրա...
Առողջ եղեք, տղե՜րք...
11:43
11:27
11:13
10:54
10:42
10:25
10:12
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
22:50
22:17
22:13
21:34
20:17
20:02
19:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02