Ֆրանսիացի դերասանուհի Էմանուել Սենյեն՝ հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու կինը, մերժել է Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի անդամ դառնալու հրավերը: Այդ մասին դերասանուհին հայտարարել է կիրակի Le Journal du Dimanche թերթում հրապարակված բաց նամակում:
Այդ որոշումը դերասանուհին կայացրել է ի նշան բողոքի այն բանի դեմ, որ Ակադեմիան ավելի վաղ իր անդամների ցանկից հանել է ռեժիսոր Ռոման Պոլանսկուն՝ նրա նկատմամբ սեռական ոտնձգությունների համար առաջադրված քրեական մեղադրանքների առնչությամբ:
«Կինոարվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիան առաջարկել է ինձ, ինչպես և մի շարք այլ դերասանուհիների, դառնալ իրենց անդամ՝ ֆեմինիզացիայի շրջանակներում, որն իսկապես անհրաժեշտ է: Ես ինքս արդեն վաղուց ֆեմինիստ եմ, բայց միևնույն ժամանակ ես չեմ կարող արհամարհել այն, որ մի քանի շաբաթ առաջ Ակադեմիան հեռացրել է իմ ամուսին Ռոման Պոլանսկուն՝ նույնպես հավանաբար ժամանակի ոգուն համապատասխանելու համար:
Ընդ որում՝ դա նույն Ակադեմիան է, որը նրան 2003 թվականին «Օսկար» է շնորհել որպես լավագույն ռեժիսոր «Դաշնակահարը» ֆիլմի համար»,- հայտարարել է Սենյեն:
Դերասանուհին «վիրավորական» է անվանել Ակադեմիայի առաջարկը՝ նշելով, որ կառույցին հավանաբար թվում է, որ նա կարիերիստ դերասանուհի է և իր ամուսնու մեջքի հետևում փառքի է ձգտելու՝ մոռանալով, որ 29 տարի ամուսնացած է եղել նրա հետ:
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
13:08
12:44
12:35
12:21
12:03
11:58
11:49
11:33
11:12
10:56
10:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44