«Գորիսը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում հուլիսի 8-ին Գորիսի Գ. Տաթևացու անվան հրապարակում ԱՊՀ երկրների էստրադային-ջազային երաժշտության փառատոն անցկացվեց: Այն նվիրվեց հանրահայտ խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան Կոնստանտին Օրբելյանին:
Համերգային ծրագրի մեկնարկից առաջ խոսքով հանդես եկավ Գորիսի քույր քաղաք Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցը: Նա նշեց, որ Գորիսի մշակույթն ու պատմությունը յուրահատուկ են: «Քաղաքի մշակութային կյանքը երբեք անկում չի ապրել, անգամ ամենասարսափելի ժամանակներում: Գորիսի մշակութային մայրաքաղաք լինելը միջազգային շնչառություն է տալիս դրան: Պետք է փաստեմ, որ Գորիսն արդեն 25 տարի համագործակցում է Վիենի հետ: Մեզ կապում է երկու ժողովուրդների բարեկամությունը»,-ասաց նա: Սաքունցը հայտնեց, որ իրենք մեծ սիրով են ամիսներ առաջ հյուրընկալել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, ով նոյեմբերին կրկին կայցելի Վիենի համագործակցության նոր պայմանագիր ստորագրելու համար:
«Մաղթում եմ, որ Գորիսը շարունակի զարգացում ապրել և վերականգնի այն փառքը, որն ուներ 19-րդ դարում, և, իմացեք, որ Վիենին միշտ ձեր կողքին կլինի»,-շեշտեց նա և սեր խոստովանեց Գորիսին ու քաղաքի բնակիչներին:
Համերգային ծրագրի ընթացքում Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ հնչեցին Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և արտասահմանյան հայտնի ջազ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նվագախումբը ղեկավարեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը: Ելույթ ունեցան մենակատարներ Անահիտ Շահբազյանը, Գևորգ Մարգարյանը, Սոնա Ռուբենյանը և այլք:
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
11:02
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42