ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 9-ին հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայիլ Զինուրովի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում: Նշվել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացումը բխում է երկու երկրների շահերից: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է Ռաֆայիլ Զինուրովի անձնական ներդրումը երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման հարցում:
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին: Նա վերահաստատել է հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու՝ հայկական կողմի դիրքորոշումը, ինչը միանշանակ չի ընդունվում Ադրբեջանի կողմից:
Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը մտահոգիչ է համարել վերջին օրերին ռուս որոշ պաշտոնյաների հակահայ հայտարարությունները, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ոգուն:
«Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման երաշխավորն է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հարցում Թուրքիան և Ադրբեջանն իրական սպառնալիք են»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Ռաֆայիլ Զինուրովն իր հերթին կարևորել է հայկական կողմի ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում միջազգային ասպարեզում հաստատակամ աշխատանքը պետք է լինի:
Էդուարդ Շարմազանովն առաջարկել է ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ Դաշնության խորհրդում և Պետական դումայում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի կազմակերպման նպատակահարմարության հարցը: Ռաֆայիլ Զինուրովը հարցը քննարկելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ավարտին Ռաֆայիլ Զինուրովն Էդուարդ Շարմազանովին նվիրել է իր հեղինակած գիրքը՝ «Հայաստանի նոր և նորագույն պատմության ակնարկներ» խորագրով:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02