ՀՀ կառավարությունը հավանություն չտվեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է հարկային օրենսգրքում փոփոխություններին: «Մենք նախաձեռնության հեղինակներին առաջարկում ենք ձեռնպահ մնալ նման փոփոխությունից, քանի որ վերջին մեկ տարում արդեն երկու անգամ փոփոխվել է: Խոսքը վերաբերում է բազմակի օգտագործման տարաների հարկման ռեժիմին: Հաճախակի փոփոխությունը և տեղային լուծումը բերում է նրան, որ սպասվում են ոչ արդյունավետ լուծումներ: Մենք առաջարկում ենք, որ տարաները հարկվեն ավելացված արժեքի հարկով, որ ունենանք արդար հարկման համակարգ: Միակ բանը, որ համաձայն ենք այն է, որ չի կարելի թույլ տալ, որ նույն տարան երկու անգամ հարկվի, այդ հարցով քննարկումներ ենք անցկացնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջանջուղազյանը:
Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այժմ կառավարությունը պատրաստում է հարկային օրենսգրքում էական և լուրջ փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի տնտեսական միջավայրի բարելավումը: «Աշխատանքները ղեկավարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա պետք է բոլոր մտահոգությունները հաշվի առնի: Քանի որ մինչև աշուն պետք է աշխատենք այդ փոփոխությունների վրա, լավ կլինի առաջարկների հոսք ապահովել, որպեսզի փոփոխությունների նախագծի ձևավորումը լինի հնարավորինս մասնակցային: Այսինքն` ոչ թե մի խմբով փակվում ենք մի սենյակում և նախագիծ ստեղծում, այլ փորձենք շահագրգիռ կողմերին ներգրավել»,- ասաց վարչապետը:
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03