«Այս պահին կան քրեական գործեր ՊՆ-ում, ու դա մեր կառույցին խանգարելու է, որ մենք մեր ընթացիկ գործերն իրականացնենք, դրա համար սպասում ենք այդ քրեական գործերի ավարտին: Բայց մենք զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում ենք անում, վարչապետին և պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք փոփոխությունների մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նա նշեց, որ ոչ թե քնած են կամ հետաձգում են իրենց գործերը, այլ աշխատում են. «Այսօր, օրինակ՝ Դատախազություն եմ ուղարկելու բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված մի գողության դեպք, որը նախաձեռնեցինք, գտանք գողացված տրանսֆորմատոր՝ միլիոնների արժողության, որին մասնակցեցին Էներգետիկայի նախարարության աշխատակիցները: Մանրամասներն առաջիկայում կիմանաք: Սփյուռքի նախարարության մասով էլ շաբաթվա վերջում արդյունքները կներկայացնենք»:
Սանասարյանն ընդգծեց՝ իրենց համար չկա մի անուն, որն անձեռնմխելի է. «Բոլոր անուններին անդրադառնալու ենք»:
Նա ընդգծեց, որ ընդամենը մեկ շաբաթ է՝ ինչ սկսել են իրենց գործունեությունը, արդյունքներն առաջիկայում տեսանելի կլինեն. «Այսուհետ մենք արդեն իրականացնում ենք կանխարգելիչ մեր գործառույթը, այսինքն՝շատերը, որ արել են այս կամ այն, նոր իրավիճակում էլ չեն անի, որովհետև գիտեն, որ այդ թվում՝ Պետական վերահսկողության ծառայությունն այցելելու է իրենց»:
168.am-ի հարցին՝ ե՞րբ կլինեն իրենց աշխատանքի արդյունքները, Սանասարյանը պատասխանեց՝ առաջիկա ամիսներին. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ ինձ բաժին է հասել մի իրավիճակ, երբ զրոյից կառույց ենք ստեղծել: Մայիսի 21-ին նշանակում է տեղի ունեցել, բայց դրանից հետո մենք կազմավորման փուլում ենք եղել ու դեռևս չենք վերջացրել այդ փուլը: Հիմա քայլ առ քայլ մեր գործառույթներն իրականացնելու ենք»:
Սանասարյանը հավելեց, որ առաջիկայում իրենց ուշադրության կենտրոնում են լինելու քաղաքապետարանները, Էներգետիկայի և Սփյուռքի նախարարությունները:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02