Այս քանի օրը հայկական լրատվական տիրույթում կրկին շրջանառվում են Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգի կարկառուն ներկայացուցիչեր՝ Դուգինի, Շևչենկոյի, etc, ցնդաբանությունները՝ կապված Արցախյան հակամարտության կարգավորման ինչ-որ անհեթեթ պայմանավորվածությունների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Այս կապակցությամբ կրկին հայտնում եմ.
1. Սերժ Սարգսյանին ազերպրոպի կողմից վերագրվող «խոստումները» աբսուրդային են:
2. Արցախյան հակամարտության կարգավորման ընթացքում հայկական կողմը շեշտը դրել է բացառապես Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման և նրա իրականացման վրա:
3. Ադրբեջանա-ռուսական ռազմավարական դաշինքի երազանքը փայփայող այդ երկու բլբուլների ապատեղեկատվության և ստի տարածումը հայկական մեդիահատվածում համարում եմ տեղեկատվական պատերազմում ոչ ադեկվատ երևույթ:
Մի տիրաժավորեք հակառակորդի քարոզչական հնարքները:
4. Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները չեն կարող ստվերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող, բայց առաջին հերթին՝ Հարավային Կովկասում հենց ռուսական պետական շահերին դեմ աշխատող մարդկանց ջանքերով:
Եվ որպես հետգրություն. Եթե Սերժ Սարգսյանին վերագրվող «խոստումը» իրականությանը համապատասխաներ, ապա ակնհայտ է, որ միջազգային և աշխարհաքաղաքական բազմաթիվ շրջանակներ ջանք չէին խնայի Հայաստանում իշխանափոխությունը հենց սաղմնային փուլում կանխելու համար: Այնինչ հենց այդ օրերին մենք ականատեսը եղանք լրիվ այլ պատկերի:
Ներքաղաքական օրակարգը զերծ պահենք մեր համընդհանուր ազգային հարցերի շահարկումից»,-գրել է Արմեն Աշոտյանը:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42