Ընտրակարգի հետ կապված հանձնաժողովի մոտեցումն է, որ պետք է լինի սովորական համամասնական ընտրակարգ: ԱԺ-ի հանձնախմբի հետ քննարկմանը ներկայացնելով իրենց առաջարկները՝ ասաց ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը, ում խոսքով՝ փակ ընտրակարգ տերմինը չի կիրառվում, քանի որ շատերի կողմից ընկալվում է, թե ցուցակը պետք է պահվի գաղտնի:
«Այդ ընտրակարգը ենթադրում է այն ընտրակարգը, որը եղել է նախքան 2016 թ-ը, պարզապես այն ժամանակ զուգահեռ եղել է մեծամասնական ընտրակարգ»,- ասաց նա:
Նիստը վարող ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հիշեցրեց, որ ընտրակարգի հետ կապված հարցով որոշել են առանձին քննարկում անել: «Տարբեր կողմերի մոտեցումներ համադրելու հնարավորություն կա: Դուք պատրա՞ստ եք առանձին քննարկմանը մասնակցել, թե՞ դա էլ է Ձեզ համար փակված թեմա, և որևէ ձևով այս խնդրի հետ կապված փոփոխություն Դուք Ձեր որոշման մեջ չեք պատրաստվում մտցնել»,-ասաց նա:
Իոաննիսյանն ասաց՝ տեսականորեն չի բացառում: «Չենք բացառում, որ այնպիսի հակափաստարկներ լսենք, որ մեր դիրքորոշումը փոխվի»,-ասաց նա:
ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը շեշտեց, որ այդ հարցի որոշումը քաղաքական է, քաղաքական կոնսեսուսի միջոցով պետք է որոշվի:
«Մասնագիտական առումով, Վենետիկի հանձնաժողովից սկսած, վերջացրած բոլոր փորձագետներով՝ բոլորն ասում են` չկա իդեալական համակարգ, սա քաղաքական հարց է, և դրա համար ես առաջարկում եմ, որ հենց դա լինի քաղաքական ուժերի քննարկման առարկա և ձգտում հասնել կոնսենսուսի քաղաքական ուժերի միջև, և ուրախ կլինեմ, որ մասնագետները մասնակցեն այդ նիստին և ներկայացնեն իրենց գնահատականը»,- ասաց նա:
«Այո, դա քաղաքական հարց է առաջին հերթին, և դա ամրագրված է կառավարության ծրագրում, որին հավանություն է տվել ԱԺ-ն»,- արձագանքեց Դանիել Իոաննիսյանը:
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02