ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է Երևանի լոկոմոտիվային դեպո։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ նախարարը շրջել է դեպոյի տարածքում, ծանոթացել դրա հնարավորություններին։
Ինչպես տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից, այս դեպոն երկաթուղու կարևորագույն ձեռնարկություններից է, որի գործառույթը ՀԿԵ-ի կառուցվածքի արդիականացումն է, ճանապարհը սարքին շարժակազմով ապահովելն ու գնացքների անվտանգ երթևեկության ապահովումը:
Այստեղ իրագործվում է Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող էլեկտրա և ջերմաքարշերի, էլեկտրագնացքների, բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, տեխնիկական զննումը և սպասարկումը:
Երկաթուղու աշխատակիցները նախարարին են ներկայացրել այն գործիքներն ու ռեսուրսները, որոնցով կարողանում են երկաթգծի ողջ երկարությամբ կատարել որակի ստուգում և վերահսկողություն։ Եթե նախկինում մարդկային գործոնը մեծ էր, ապա այժմ գործընթացն ավտոմատացված է՝ լավագույն արդյունք ստանալու համար։
2010 թվականից դեպոյում գործում է նաև երկաթուղու ուսուցման կենտրոնը: Այստեղ երկաթուղայիններն անցնում են վերապատրաստման դասընթացներ, սովորում ինչպես վարվել արտակարգ իրավիճակներում:
Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է ենթակառուցվածքների և շարժակազմի բարելավման և արդիականացման ուղղությամբ կատարված վերջին քայլերը։
Աշոտ Հակոբյանը ծանոթացել է նաև Երևան-Գյումրի-Երևան երթուղին սպասարկող նոր էլեկտրագնացքի պայմաններին, հետաքրքրվել ուղևորահոսքի ծավալով։ Նախարարը կարևորել է երկաթուղու նշանակությունը մեր երկրի տնտեսության հետագա զարգացման մեջ: Նա ընդգծել է, որ պետք է ներդնել առավելագույն ջանքերը, որպեսզի աստիճանական բարեփոխումների արդյունքում ապահովվի հայկական երկաթուղու հետագա զարգացումը: Դրա հիմքում պետք է ընկած լինի գործունեության թափանցիկության բարձրացումը, ուղևորների սպասարկման որակի և պայմանների էական բարելավումը:


16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47