Ներդրումների ներգրավմամբ և արտահանման խթանմամբ զբաղվող Բիզնես Արմենիան 2018 թվականին 35 միլիոն դոլարից ավելի ներդրում է ակնկալում Հայաստանում: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով հայտարարեց կառույցի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
«Այս պահի դրությամբ արդեն 15.2 միլիոն դոլարի ներդրման ակնկալիք ունենք: Այսինքն, արվել է որոշակի քայլ, որ այդ ներդրումները կատարվելու են»,-ասաց պաշտոնյան: Ներդրումները կբաշխվեն թեթև արդյունաբերության (5.7 միլիոն դոլար), օծանելիքի (500 հազար դոլար), խոհանոցային պարագաների ու այլ սարքավորումների (1 միլիոն դոլար), բուսական յուղերի և հավելումների (3 միլիոն դոլար), հանքային ջրերի (5 միլիոն) արտադրության ոլորտներում: 2018 թվականի երկրորդ կեսի համար էլ ակնկալվում է 20.2 միլիոն դոլարի ներդրում:
Ինչ վերաբերում է նախորդ տարի կառույցի միջոցով դեպի Հայաստան ներդրումների ներգրավմանը, ապա 15 միլիոն դոլարից առյուծի բաժինը՝ 12 միլիոնն ուղղվել է ռազմարդյունաբերությանը, մնացածը բաշխվել՝ ոսկերչության, արծաթյա զարդերի, թեթև արդյունաբերության, թղթի և սննդի վերամշակման ոլորտներին:
«2017-ին 2 միլիոն 955 հազար դոլարի էլ վերաներդրում է կատարվել Հայաստանում: Արտասահմանյան ընկերությունը շահույթը ոչ թե բաշխել է ու տարել երկրից, այլ վերաներդում է կատարել այստեղ»,-ասաց Բիզնես Արմենիայի տնօրենը: Վերաներդրումներ կատարվել են դեղագործության, գյուղատնտեսության և հանքային ջրերի արտադրության ճյուղերում:
Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ իրենք ներդրողների հետ ունեն մտերիմ ու փոխվստահելիության վրա հիմնված հարաբերություններ: Հարգում են ներդրողների կողմից որևէ տեղեկատվություն գաղտնի պահելու ցանկությունը: «Մենք ներդրողներին հարցնում ենք նրանց 10 տարվա տեսլականի մասին, նրանք պետք է կարողանան մեզ հետ բաց ու թափանցիկ խոսել, որ մենք էլ կարողանանք բաց ու թափանցիկ ծառայություն մատուցել»,-ասաց Բիզնես Արմենիայի ղեկավարը՝ հավելելով, որ իրենց վերջնական նպատակը ՀՆԱ աճն է արտասահմանյան ներդրումների միջոցով:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15