«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը կայանալիք ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողից ներկայացված օրինագծերից մեկի առիթով ՀՀԿ-ում անեկդոտ են հյուսել։ Խոսքն «Ազդարարման համակարգի մասին» օրենքի նախագծի մասին է, որով նախատեսվում է ստեղծել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով կարող են ներկայացվել հանցագործության մասին անանուն հաղորդումներ: Դեռևս մեկ տարի առաջ ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի կողմից սա բնորոշվեց «գործ տալու» ինստիտուտ։
Նախատեսվում էր մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ստեղծել այդ հարթակը, սակայն Փաշինյանի կառավարությունն առաջարկում է այն հետաձգել մինչև 2019-ի հունվար, քանի որ շարունակվում են միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքներ տարվել հարթակի առնչությամբ կատարվող գնումների գործընթացը կազմակերպելու և հարթակի ստեղծման ուղղությամբ։
Բանն այն է, որ համաժողովրդական շարժման հաղթանակից հետո Հայաստանում մեծ թափով գլուխ են բարձրացրել «դանոսչիկները» և «գործ տվողները», որոնք առանց որևէ հարթակի էլ կատարում են իրենց առաքելությունը։ ՀՀԿ-ում կատակում են, թե այս պատճառով է, հավանաբար, որ Փաշինյանի կառավարությունում չեն ցանկանում անտեղի միջոցներ վատնել մի համակարգի վրա, որն արդեն կայացել է անվճար ու առանց ավելորդ ջանքերի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
15:45
15:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03