Կարսի անկման պատճառները՝ ականատեսների հուշերում... 1920 թվականի հոկտեմբերի 30-ին Հայոց միջնադարյան մայրաքաղաք Կարսը առանց ոչ մի դիմադրության գրավվեց քեմալական Թուրքիայի զորամիավորումների կողմից: Այս մասին շատ է գրվել, և պատմության այդ դաժան դասը մենք պետք է որ լավ սերտած լինեինք: Ստորև ներկայացնենք երկու հատված՝ այդ օրերին կատարվող իրադարձությունների անմիջական ականատեսների հուշերից:
Հայաստանի Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյան. «Մի կողմից` ծայր աստիճանի հոգնած, քայքայված և խաղաղության կարոտ հայ ժողովուրդը ուզում էր հավատալ բոլշևիկների հավաստիացումներին, թե ռուսները թույլ չեն տա թուրքերին նոր կոտորածներ անել Հայաստանում, մյուս կողմից` հայ ժողովուրդը, տեսնելով, որ իր դեմ կռվում են և’ թուրքերը, և’ ռուսները, և ինքն իր փոքր ուժերով անկարող է դիմադրել այդ երկու հսկա պետություններին, վհատվել էր ու մատնվել բարոյալքման»:
Հայաստանի Հանրապետության հանրային խնամատարության և աշխատանքի նախարար Արտաշես Բաբալյան. «Մեր բարձր հրամանատարությունն ու սպայակույտը ռուսական կողմնորոշում ունեցող մարդկանց ձեռքում էր: Զորավարներ Նազարբեկյանը, Սիլիկյանը, Հախվերդյանը և այլք մի՞թե նվիրված էին մեր անկախությանը: Նրանցից շատերը շատ լավ հայեր էին, բայց անկախ Հայաստանը համարում էին ժամանակավոր մի երևույթ, որը պիտի չքանար ռուսական ազդեցության տակ: Անկարան գործում էր Մոսկվայի համաձայնությամբ: Բոլշևիկյան զորքը, օգտվելով մեր պարտությունից, կարողացավ ներս խուժել մեր երկիրը և վերջնականապես քանդել մեր այնքան դժվարությամբ կառուցած Անկախության շենքը»:
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55