Հուլիսի 11-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով դեսպանին այցի համար՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշել է. «Ցանկանում եմ փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նախկին բոլոր պայմանավորվածություններն ու ընթացիկ ծրագրերը շարունակական կլինեն: Կարևորում ենք նաև արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության նոր ծրագրերի մշակումը՝ մասնավորապես սեյսմիկ անվտանգության ոլորտում»:
Դեսպան Միլսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նշել է. «Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Հպարտ եմ, որ ԱՄՆ դեսպանատունը տարիներ շարունակ եղել է ամուր գործընկեր Ձեր նախարարության համար:
Հայաստանի արագ արձագանքման թիմերի և ամերիկյան զինված ուժերի մասնագետների միջև փորձի փոխանակումը մեկն է այն ուղիներից, որոնցով մենք գործակցում ենք մարդկային կյանքեր փրկելու նպատակով: Պատրաստ ենք շարունակել մեր գործընկերությունը Ձեր պաշտոնավարման ընթացքում և հուսով ենք, որ կարող ենք գտնել համատեղ աշխատանքի նոր և արժեքավոր ուղիներ»: Անդրադառնալով սեյսմիկ ոլորտի համագործակցության հեռանկարներին՝ դեսպան Միլսը նշել է, որ ամերիկյան կողմը կարող է տրամադրել փորձագիտական աջակցություն և տեխնոլոգիաների ուսումնասիրության հնարավորություն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի՝ մասնավորապես հրշեջ կայանների, վայրի բնության հրդեհների դեմ պայքարի կարողությունների, հրշեջների կարողությունների զարգացման, համատեղ վարժանքների իրականացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդգծել է, որ հանձնարարել է ուսումնասիրել հանրապետությունում հրշեջ կայանների տեխնիկական վիճակը և համապատասխանեցնել դրանք հիմնական ստանդարտներին: Նա նաև նշել է, որ եղանակային բարձր ջերմային ֆոնով պայմանավորված այս տարի շատացել են հրդեհների դեպքերը, և այս առումով Արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատանքներ է իրականացնում հրդեհների կանխարգելման ուղղությամբ, այդ թվում նաև հանրության իրազեկման միջոցով:
ԱԻ նախարարն անդրադարձել է նաև ավելի վաղ ամերիկյան «Բարոն Սըրվիսիզ» ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքներին և նշել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խումբ ձևավորելու և մասնագիտական քննարկումներ անցկացնելու առումով: Ընկերությունն իր հաճախորդներին է տրամադրում եղանակային տեղեկատվություն, նաև տրամադրում է եղանակային ռադարների, տեսողական ծրագրային ապահովման, հիդրոլոգիական և ճանապարհային մոդելավորման, թվային և հավելյալ արժեք ունեցող եղանակային տվյալների բազմակի բաշխման ցանցերի միջոցով:
Հանդիպման ավարտին երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև աշխատել վերոնշյալ ուղղություններով
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02