Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պապական նվիրակ և Աեոմոնայի տիտղոսակիր արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետտանկուռին:
Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով պապական նվիրակին, շնորհավորել է վերջինիս նշանակման առիթով և մաղթել արդյունավոր գործունեություն:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրել է, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան, որոնք վկայում են քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած ժողովրդի հանդեպ ջերմ սիրո մասին:
Գարեգին Բ Կաթողիկոսը հույս է հայտնել, որ նորանշանակ պապական նվիրակը ևս աշխույժ ջանքեր կգործադրի երկու Եկեղեցիների բարեկամական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ:
Իր հերթին Խոսե արքեպիսկոպոս Ավելինո Բետտանկուռը խորին շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առավելագույն չափով ամեն ջանք ու ճիգ կներդնի երկու Աթոռներին օգտակար ծառայություն բերելու համար: Պապական նվիրակը նաև Սրբազան Քահանայապետի սերն ու զորակցությունն է փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդի մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված ուղիներին:
Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բերել պապական նվիրակին՝ մաղթելով Աստծո օգնականությունն իր սրբազան առաքելության մեջ:
Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
19:06
18:35
18:09
17:46
17:33
17:29
17:21
17:00
16:46
16:15
15:56
15:44
15:18
15:02
14:55
14:44
14:43
14:35
14:33
14:30
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02